05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շան հարսանիքը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում /ֆոտո/

շնիկշունԿենդանիների իրավունքների հայտնի պաշտպան Վենդի Դայմոնդը զբաղվում է իր սիրելի շնիկի հարսանիքի պատրաստությամբ, որը կլինի կենդանու համար կազմակերպված ամենաթանկ հարսանքիը պատմության մեջ: Այն որպես ռեկորդ կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Հուլիսի 12-ին նախատեսված արարողության համար Վենդին կներդնի 200 հազար դոլար: Այդ գումարի մեջ է մտնում դիզայներական զգեստը 4 ոտքանի հարսնացուի համար, նվագախմբի ելույթը, շքեղ ճաշկերույթ զանազան դելիկատեսներով:

Միակ կարեւոր բացթողումը հարմար փեսացուն է: Հատուկ դրա համար Դայմոնդը Facebook-ում էջ է բացել, որտեղ շների տերերը կարող են առաջադրել ապագա ամուսնու թեկնածությունը:

Վենդին որոշել է Baby Hope անունով շնիկի հարսանեկան արարողությունը վերածել բարեգործական միջոցառման, որին հրավիրված ավելի քան 300 հյուրերը պետք է վճարեն 250 դոլար կամ 10 հոգու համար նախատեսված սեղան պատվիրել 10 հազար դոլարով: Վենդին մտադիր է հավաքել առնվազն 50 հազար դոլար, որն ամբողջությամբ կտրամադրվի “Human Society” ընկերությանը: Այն կենդանիներին պաշտպանող խոշորագույն կազմակերպությունն է ԱՄՆ-ում: Գումարը կծախսվի շների մոտ քաղցկեղի հետազոտություններ անցկացնելու համար:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ