27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ինչո ՞ւ է հայկական կողմը զսպվածություն ցուցաբերել. պարզաբանել է Լևոն Մնացականյանը

Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը։  Իր խոսքում նա նշել է, որ այդ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ: «Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի […]

ԵԼՔ դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին

ԵԼՔ դաշինքի հայտարարությունը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ օրերս Եվրոպական Միության Խորհրդի կողմից հրապարակված Հայաստան – Եվրոպական Միություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը, ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների և համագործակցության ճանապարհային քարտեզը, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ ԵՄ-ի հետ […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով խորհրդարան էր այցելել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքը, վերջին տարիներին Բրազիլիայի եւ Հայաստանի միջեւ կապերի խորացմանն ուղղված քայլերը: Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն […]

Դատավարական պրոցեսը սկսված է. «Սասնա ծռեր 2»

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է այսօր մեկնարկած «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը: Նշենք, որ նիստը արտագնա է, քանի որ գործը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում : Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ ամբաստանյալների կողմից դատախազին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է: Ամբաստանյալների ճանաչման […]

Մեքսիկայի պատգամավորները՝ Արցախի Ազգային ժողովում

Մեքսիկական Միացյալ Նահանգների պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոն, Կառլոս Էռնանդես Միրոն Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ հոկտեմբերի 24-ին հյուրընկալվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Հյուրերին ընդունել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նշել է որ Արցախի Հանրապետությունը շահագրգռված է բարեկամական հարաբերություններ […]

Նոյեմբերի 1-ին առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր

Նոյեմբերի 1-ին առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:  Ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող սննդի տեղափոխման և Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար, իսկ նոյեմբերից այն կվերաբերի նաև Երևանի իրացման ցանցերին:  ՀՀ ԳՆ սննդամթերքի […]

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում․ նախագահ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը […]

Ընտրողների մասնակցության թվով Ջավախքը երրորդն էր․ վրացագետ

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, ինչի արդյունքներով իշխանության ղեկը ստանձնած «Վրացական երազանք»-ն առաջատար դիրքերում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Ըստ նրա՝ իշխանությունը 59 ընտրատեղամասերից հաղթանակ է տարել 54-ում, և միայն 5 տեղամասում է, որ ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն է առաջացել: «Ընտրություններին շատ ակտիվ էին մի քանի […]

Հայաստան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը,  տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված