20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատավարական պրոցեսը սկսված է. «Սասնա ծռեր 2»

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է այսօր մեկնարկած «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը:

Նշենք, որ նիստը արտագնա է, քանի որ գործը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում :

Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ ամբաստանյալների կողմից դատախազին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է: Ամբաստանյալների ճանաչման փուլից հետո դատարանը անցավ պաշտպանների ներգրավման փուլին:

Բոլոր ամբաստանյալները նշեցին, որ իրենց պաշտպաններից չեն հրժարվում:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 31-ին:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Մակյանի վարույթում գտնվող գործով դատավարությունը դեռ չի սկսել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ