27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի առնչությունը Հայրիկյանի մահափորձին

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը քաղաքական պատվեր է: ՛՛Անկախ վարկածներից, որ կառաջարկվեն քննիչների կողմից, ինչ ցուցումունքներ կտա տուժողը, ակներև փաստ է՝ սպառնում է մի գլոբալ քայլ՝ Հայրիկյանի առողջական վիճակից ելնելով՝ կարող է ընտրությունների օրը հետաձգվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: Քաղաքագետը հավանական է համարում, որ […]

Հայրիկյանին վիրահատում են /լրացվում է/

Քիչ առաջ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողներին ասել է, որ այս պահին Պարույր Հայրիկյանը վիրահատարանում է: Վիրահատությունը կտեւի մոտ 30 րոպե: Մեր թղթակցին Հայրիկյանին բուժող բժիշկն ասել է, որ փափուկ հյուսվածքներից պետք է հեռացվի փամփուշտը: Երկրորդ փամփուշտ ԱԻՄ առաջնորդի մարմնում չկա, այն միայն քերծվածք է արել:

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան հրազենից վիրավորված  ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը շտապօգնության  մեքենայով տեղափոխել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների թվում,  րոպեներ անց, բժշկական կենտրոնում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։ Նախարարն այցելել է տուժած քաղաքական գործչին, զրուցել նրա հետ, ապա լրագրողներին հայտնել,  որ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, […]

Պատրաստ է խժռել ում ասես, ինչ ասես, միայն թե խժռի …

“Իրեն հարգող յուրաքանչյուր անձ, իմ կարծիքով պետք է իրազեկված լինի հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակներից, քաղաքական-հասարակական, մշակութային անցուդարձից…Ես սովորություն ունեմ օրս սկսել նորությունները կարդալուց, ուսումնասիրելուց, սիրում եմ բացի համացանցի նորություններից նաեւ թերթ կարդալ,նշումներ կատարել:  Արդեն քանի օր է մի շարք լրատվամիջոցներ բացի այս կամ այն գործչի, նախագահի այս կամ այն թեկնածուի հանդիպումների, խոսքերի, հումորային-խոսակցական կատակների, էժանագին, […]

Թիկունքից մարդուն հարվածելը պայքար չէ, ստահակություն է

”Փա′ռք Աստծո, որ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Փաստը մնում է փաստ, որ շատ փոքրոգիներ չեն մարսում ընտրական պրոցեսի հանդարտ ընթացքը և նման ստոր քայլով փորձում են ստվեր նետել մեր երկրի, ազգի և յուրաքանչյուրիս վրա: Այս նենգ քայլը դավաճանություն էր ազգին, պետությանը։ Այնքան նենգ են, որ գնում են ցանկացած ոտնձգության։ Սպառել են պայքարի բոլոր […]

Չենք մարսի. աստված պահի Հայաստանը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը քննարկման թեմա է դարձել նաեւ Ֆեյսբուքում: “Չգիտեմ, այդ ո՞ր մի ստահակն է իրեն իրավունք վերապահել նման պատվեր տալ, այդ ո՞ր մի ճիճուն է մտահղացել ու իրականացրել նման հրեշավոր ստորություն: Այդ ո՞ր մի կենդանին է մտածել, որ քաղաքական իրավիճակի կամ շահի իր թվացյալ պատկերացումները բավարար են՝ ձեռք բարձրացնելու […]

Նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն

Հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի […]

Շատ բան ենք հաղթահարել, սա էլ կհաղթահարենք. Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կայուն է: Նա անգամ խոսում է, պարզապես թույլ է: Այս մասին Henaran.am-ի թղթակցին  փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` դուրս գալով Հայրիկյանի հիվանդասենյակից: “Շատ բան եմ հաղթահարել, սա էլ կհաղթահարենք”,-ասել է Հայրիկյանը: Հիշեցնենք, այս գիշեր նա հրազենային վիրավորումով տեղափոխվել է Նոր Նորքի “Գրիգոր Լուսավորչի” անվան հիվանդանոց: Նախագահի թեկնածուի վրա կրակել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված