25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Նորից բարձրացնում են ոստիկանների աշխատավարձերը. Փաստ

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը, վաղուց նորություն չէ: Ըստ էության, այն պայմաններում, երբ 2023 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ոստիկանությունը փաստացի զբաղված է մեկ անձի պաշտպանությամբ. Նիկոլ Փաշինյանի նույնիսկ ամենափոքր տեղաշարժի դեպքում նրան ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհին գրեթե […]

Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա. Փաստ

Ռազմական ցանկացած գործողություն, որում ներգրավված են Հայաստանի հարևանները, կարող է ընդգրկել մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարևոր է քննարկել Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունը, և թե փոխադարձ ռազմական հարվածները կարո՞ղ են լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ: «Աշխարհաքաղաքական միջավայրն այնպիսին է, որ լայնածավալ գործողությունների հավանականություն միշտ կա: Հիմա այն հատկապես բարձր է, որովհետև կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց […]

«Freedom House»-ի զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. Ժողովուրդ

«Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։ Եթե հաշվի առնենք զեկույցը, եւ հիմք ընդունենք դատաիրավակա ոլորտի լուսաբանումները, որոնք փաստում են անկախ եւ կարծիք հայտնած դատավորների դեմ գործողությունները, ապա կարող ենք ասել, որ այս թիվը արդարացված է։ Ականատես ենք եղել […]

Փաշինյանը հող է նախապատրաստում՝ ցեղասպանության տարելիցի օրն աշխարհացունց ուղերձ հրապարակելու համար. Հրապարակ

«Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի պատուհանը պաշտոնապես բացված է։ Բացումն անձամբ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, ով շաբաթ օրը «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում։ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ 1 ժամ տեւած դասախոսության գլխավոր ասելիքն այն էր, թե […]

Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times

Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրների հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական միգրանտներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ’Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։ Հրատարակության համաձայն՝ հենց այս չորս երկրների հետ է Լոնդոնն ակնկալում կնքել […]

Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել․ 12 շենք կկառուցեն. «Հետք»

«Հետքին» հայտնի է դարձել, որ Ծաղկաձորում առաջիկայում 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը։ Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը […]

Ժողովրդի 95 %-ը դեմ է Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, պնդում են՝ նախ պետք է քարտեզները համաձայնեցվեն. Փաստինֆո

Հասարակությունը դեմ է իշխանությունների կողմից Տավուշի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, եւ ընսհանրապես`առանց համաձայնեցված քարտեզների սահմանագծում անելուն։ «Փաստինֆո»-ն ավանդական դարձած հարցումների շրջանակներում հետաքրքվել է, թե արդյոք քաղաքացիները համամիտ են, որ սահմանագծումը կարելի է կատարել՝ առանց համաձայնեցված քարտեզների։ Մենք արձանագրել էինք, որ Երևանի և Բաքվի միջև չկա համաձայնեցում, թե որ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը, ինչի […]

Միայն Առաքելական Եկեղեցին է պահպանել վստահության վարկանիշը. տպավորություն է, որ դա ոմանց հանգիստ չի տալիս

Հանրային կառույցների ու դեմքերի համատարած վարկաբեկման ու նսեմացման պայմաններում, միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է պահպանել վստահության անհրաժեշտ վարկանիշ, և տպավորությունն այն է, որ դա ոմանց խորապես հանգիստ չի տալիս. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանը: «21-րդ դարում չեք հանդիպի ցանկացած քաղաքական ռեժիմ ունեցող […]

ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ըստ Ասիական զարգացման բանկի` (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։ Ուսումնասիրելով Ասիական զարգացման բանկի զեկույցը` նկատում ենք, որ վերջին 1 տարում գնաճը կտրուկ նվազել է՝ չնայած մեծ պահանջարկին։ Հայաստանում, ըստ զեկույցի, ամենաշատ դրամական շրջանառությունն իրականցվում է սննդի […]

155 մլրդ 893 մլն դրամ, 270 մլն եվրո, 65 մլն դոլար Արցախին ու արցախահայությանը, սակայն ոչ մի արդյունք. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո՝ մինչ այս պահը, Արցախը պաշտոնապես լքել է 115 հազար անձ, որոնցից 29 հազարը երեխաներ են։ Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։ 2023 թվականին նախատեսված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի