23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Այս անդարդ «բրիգադը»

«Հրապարակը» գրել է․ Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի անչափ բարձր տրամադրությունը խորհրդարանում: Նրանք բյուջեի նախագծի քննարկման վերջին երկու օրերին անընդհատ իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել նիստերի դահլիճում: Իսկ երեկ մե խինդ, մե ուրախություն տարածվեց կառավարության շարքերում, երբ Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց, թե ձեր քաղաքապետն ասում է, որ շներն արտագաղթել են մարզից: Նիկոլ Փաշինյանին այնպիսի մի անզուսպ ծիծաղ պատեց, որ բոլոր ՔՊ-ականները` շեֆին ուրախության մեջ մենակ չթողնելու համար, միացան նրան:

Հիշեցնենք, որ այս անդարդ «բրիգադն» է երկիրը հասցրել այն վիճակին, որ Ալիեւն արդեն հանձնարարում է Սահմանադրություն փոխել եւ Հայաստանն ամբողջությամբ հանձնել իրեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 15․ 11․ 24 թ համարում։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ