20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետի երեք տեղակա՞ լ. Հայացք

Առաջիկայում ՀՀ կառավարությունում նոր հաստիքներ կավելանան: Նորանշանակ վարչապետն ասուհետ երեք տեղակալ կունենա: Վարչապետի մեկ առաջին տեղակալ եւ երկու այլ տեղակալներ: Թերթի աղբյուրների հավաստմամբ, ՀՀ վարչապետի առաջին տեղակալ կնշանակվի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա փոխարեն Պաշտպանության նախարար կնշանակվի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ Արմեն Երիցյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ: Ըստ չճշտված տվյալների`արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի ՀՀԿ երիտասարդ կադրերից […]

Էրոտիկ քվեաթերթիկներ Գյումրիում. Հրապարակ

Պարզվում է` Գյումրին ընտրությունների արդյունքների եւ քվեաթերթիկների անվավերության առումով ամենաէկզոտիկ քաղաքն է եղել: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ, ընտրությունների պատմության մեև չլսված-չտեսնված բան է գրանցվել այնտեղ. մոտ երեք տասնյակ քվեածրարներում դրված են եղել պահպանակներ, վրան գրված` Սամվել Բալասանյան:

Սերժ Սարգսյանը դեռ կսպասի. Հրապարակ

Կադրային սպասումներն ու մեծ “ճակատամարտը” ՀՀԿ թեւերի միջեւ կուլմինացիոն փուլ է թեւակոխել: Վետերանների թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրության արդյունքներն օգտագործի հօգուտ իրեն եւ խաղը շահելու համար պատրաստ է ամեն ինչի: Կոնֆիգուրացիան հետեւյալն է. Հովիկ Աբրահամյան` վարչապետ, Գալուստ Սահակյան` ԱԺ նախագահ, Կարեն Կարապետյան` ԱԱԽ քարտուղար, Գագիկ Բեգլարյան` Երեւանի քաղաքապետ, Դավիթ Հարությունյան` արդարադատության նախարար, Վարդան […]

“Րաֆֆու Սամվելը”. Հրապարակ

Փետրվարի 18-ը հանրապետականների “ստուգայցի” օրն էր: Նրանց խոստացած եւ փաստացի բերած թվերը համեմատելով, երեկ որոշվում էր, թե ովքեր են եղել նախագահին “քաշողները”, ովքեր կարող են նրա բարյացակամությանը հավակնել, իսկ ովքեր կպատժվեն վատ աշխատանքի համար: Մեր ձեռքի տակ Գյումրիի թվերն են, որտեղ Րաֆֆին ջախջախիչ հաղթանակ է տարել: Գյումրիի 81 ընտրական տեղամասերում Սերժ Սարգսյանը ստացել է մոտ […]

Ծառուկյանի դեմ. . Ժամանակ

      Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի ներկայացրած “ԻստԻնվեստոր” ընկերության հայցի քննությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի “Արարատ” կոնյակի-գինու-օղու կոմբինատի:   “ԻստԻնվեստորի” փաստաբան Արա Զոհրաբյանը թերթին ասել է, որ նիստի ընթացքում մեկ ապացույց է հետազոտվել, եւ դատավորը գնացել է վճիռ կայացնելու: Սպասվում է, որ […]

Տեր-Պետրոսյանը կլուծարի՞ Հայաստան պետությունը

2013 թվականի փետրվարի 23-ին տեղի կունենա ՀՀՇ 18-րդ եւ ամենայն հավանականությամբ վերջին համագումարը: Ենթադրվում է, որ այդ համագումարում որոշում կկայացվի ՀՀՇ-ն լուծարելու եւ նոր ստեղծվող ՀԱԿ-ին միանալու մասին: Մինչդեռ ուղիղ 2 ամիս առաջ` 2012-ի դեկտեմբերի 23-ին ՀՀՇ 17-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. “Չեմ կասկածում, որ այս կուսակցությունը, որ կարելի է ասել դե ֆակտո 24 […]

Րաֆֆին չունի՞ Լեւոնի հետ.Ժողովուրդ

Երեկվա հանրահավաքի ժամանակ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս քաղաքական ուժերին անուն առ անուն հրավիրել է Ազատության հրապարակ` համագործակցության, սակայն առաջին անգամ իր առաջարկը հնչեցնելիս նա չի տվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անունը: Բացի այդ, Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանի նախագահի նախորդ ընտրությունների մասին, ասել է, թե 1996թ. հաղթել Է Վազգեն Մանուկյանը, 1998թ` Կարեն Դեմիրճյանը, 2003թ.` Ստեփան […]

Սերժ, բարեւ. Առավոտ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ընտրական տեղամասերից մեկում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, վեր պարզելով հերթական քվեաթերթիկը, ժամանակ չվատնելու համար հայտարարել են նախագահի թեկնածուի միայն անունը, ում օգտին քվեարկել է ընտրողը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին նշումով քվեաթերթիկի պարագայում ոչ թե թեկնածուի անունն են կարդացել, այլ ասել են` “բարեւ”: Այսպես են հայտարարել, որովհետեւ նախընտրական շրջանում […]

Ժողովրդի ինչին է պետք “դաշնակցությունը”. Ժողովուրդ

Թեթն անդրադառնում է երեկ ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարությանը: “Դաշնակցությունը” փորձում է տպավորություն ստեղծել, որ իրենք եւս որոշակի մասնակցություն են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների հարցում: Թերթը հիշեցնում է, որ ընտրություններից առաջ Դաշնակցությունը կոչ արեց “գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել”: “Հետաքրքիր է, իսկ ինչու էր Դաշնակցությունը” […]

Սերժ Սարգսյանին ինչ պետք էր` ստացավ. Առավոտ

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ պաշտոնական թվերի` 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր 351 222 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հավաքել է 536 769 ձայն: Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում էր “հաղթող” թեկնածու, իսկ այժմ, նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի