26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանից` Գեղամյա՞ն. Առավոտ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ, ինչպես խոստացել է, նախագահական ընտրություններից հետո լքելու է իր պաշտոնը եւ հեռանալու է քաղաքականությունից, բայց՝ ոչ երկրից։ Անկախ նրանից՝ դա բարի կամքի դրսեւորում էր, թե հաշվարկ (ինչպես, բնականաբար, պնդում է Սաակաշվիլին), հասարակության կողմից դա դրական է ընկալվում ՝ մարդը եկավ իշխանության, փորձեց ինչ-որ բան շտկել, հետո, իր առաքելությունը […]

Որքա՞ն են վճարում թեստերի համար. Հայկական ժամանակ

“Որքա՞ն են վճարվում միասնական քննությունների թեստեր կազմող մասնագետները”,-այս հարցի պատասխանը Գնահատման եւ թեստավորման կենտրոնը պետական գաղտնիք է համարում եւ կտրականապես հրաժարվում է “Հայկական ժամանակ”-ին որեւէ թիվ հայտնել։  ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեստերի համար վճարվող գումարների չափը չեն հրապարակվում այնպես, ինչպես չեն հրապարակվում թեստ կազմողների անունները։ […]

Իշխան Զաքարյանի հույսը Սերժ Սարգսյանն է. Հրապարակ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունն Ազգային ժողովում նախորդ տարիներից տարբերվեց մի կարեւոր հանգամանքով: Ըստ “Հրապարակ”-ի, այս տարի նրա բացահայտումների շուրջ տեղի ունեցած փոխադարձ սուր փոխհրաձգություններից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են շրջանառել Զաքարյանի պաշտոնանկության հավանականության մասին լուրեր, քանի որ աշնանը լրանում է նրա առաջին պաշտոնավարման ժամկետը: Չի բացառվում, որ այս լուրերի հիմքում այն մեղադրանքներն […]

Սյունիքի նախկին մարզպետին նախարա՞ր. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, չնայած նախկին “քաջությունը” չունի, բայց դեռեւս պայքարում է անցյալի “փառքը” վերադարձնելու համար: Այս օրերին Լիցկան հաճախ է լինում Երեւանում ու, մեր աղբյուրի պնդմամբ, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի կայանում, բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով ուղիներ է փնտրում գոնե վարչապետի հետ “երես առ երես” տեսնվելու […]

Շինանյութի Սերոժի փողերը չեն տալիս. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, վերջին շրջանում, շինարարական բիզնեսը, ինչպես նաեւ բիզնեսի այլ բազմաթիվ ձեւեր, Հայաստանում սկսել են անկում ապրել: Պատճառը երկրում ստեղծված ծանր սոցիալական եւ տնտեսական իրավիճակն է: Թերթի տեղեկություններով՝ այս գործոնով պայմանավորված վատացել են շինանյութի մեծածախ առեւտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերոժի գործերը: Նա մտերիմների շրջանում առիթը բաց չի թողնում դժգոհելու, որ շինարարությամբ զբաղվող […]

Սամվել եւ Նավասարդ Կճոյանը նույն մարդն է. Չորրորդ ինքիշխանություն

“Հո ապուշ չէինք նման կեղծիք հրապարակել, ո՞նց կարող է պետական ռեգիստրի տվյալները կեղծես ու կեղծ փաստեր հրապարակես”.  երեկ “Սիվիլնեթի” վիդեոտաղավարում հայտարարել է “Հետք” էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։  “Չորրորդ ինքնիշխանություն” թերթն է գրում այս մասին: “Հայկական օֆշորի պատմությունը նախադեպային է, որովհետեւ ինչքան էլ ուսումնասիրեք համացանցում, դեռ դեպք չի եղել, որ բաժնետերերից որեւէ մեկն ասի, […]

Սերժ Սարգսյանը նորից է մեկնելու. Հրապարակ

Նախորդ  օրը ԵԺԿ գագաթաժողովից վերադարձած, այնտեղ մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցած Սերժ Սարգսյանը, “Հրապարակ”-ի տեղեկություններով, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա։ Ի դեպ, ԵԺԿ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա “Ուլիսեսով” ներծծված Ջոյսի հայրենիքում՝ Դուբլինում, 2014թ. մարտի 6-ին։ Սամիթի “հմայքը” ոչ միայն այն է, որ դրան մասնակցելու է նաեւ “Ժառանգությունը”, այլեւ, որ ԵԺԿ-նպատրաստվում է Եվրապառլամենտի ընտրություններին, արդեն […]

Նակին մարզպետի հյուրանոցը կառուցվում է. Առավոտ

2008 թվականին կառավարությունը հռչակեց Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու իր ծրագիրը, որը 2012-ին պետք է ավարտվեր: Ըստ “Առավոտի” ժամկետներն ավարտվեցին՝ Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն այդպես էլ չդարձավ: Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, սակայն, այլ կարծիքի է: Այս տարեվերջին Ջերմուկում կավարտվի նոր հյուրանոցի շինարարությունը, որի սեփականատերը նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն է: Էդգար Ղազարյանը սա հուսադրող է համարում : Մանրամասները […]

Վառոդի հոտով տղամարդիկ են պետք երկրին. Հայոց աշխարհ

“Երբ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ սկսեցին թութակի պես անվերջ խոսել գենդերային ծրագրի մասին, ես սարսափած մտածեցի` երեւի սխալ ծնունդ եմ, որովհետեւ ես բնավ մայրիշխանության կողմնակից չեմ ու ուզում եմ իմ տղամարդկանց երկիր Հայաստանում ապրել”,-“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ասել է գրող Ալվարդ Պետրոսյանը:    “Հիմա հեռուստաեթերով պատգամավոր Այվազյանը հպարտորեն ասում է` “գռուզչիկ եմ աշխատել”, բեռնակիր էլ չի […]

Նա այլեւս չի գա. Ժամանակ

Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից եւ առաջիկայում, ըստ “Ժամանակ”-ի,  նրան ներկայացվելու են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի փաստով հարուցված քրեական գործի մանրամասները: Մինչ Սուրեն Խաչատրյանը հույսեր է փայփայում, որ կհաջողվի կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնել ու ժամանակ հետո, քանի որ ինքը միշտ հավատարիմ է եղել իշխանությանը, կվերադառնա նախկին պաշտոնին, թերթի ՀՀԿ աղբյուրները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի