30 Հունիսի, Հինգշաբթի, 2022
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱԺ փոխնախագահը Աստծուց է վախենում. Ժողովուրդ

image_4257

 “Ժողովուրդ” թերթի թղթակիցը փորձել է  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից պարզել, թե ինչպես է վերաբերում ԱԺ-ի էթիկայի հանձնաժողով իր դեմ ներկայացված դիմում-բողոքին: Կանխատեսո՞ւմ եք` մոտավորապես ինչ “պատիժ” է սպասվում Ձեզ եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: Չե՞ք վախենում այդ պատժից՝ հարցին Շարմազանովն ասել է. “Ես վախենում եմ միայն Աստծուց: Ուրեմն որեւէ մեկը չի կարող ինձ համար […]

Մանկատան աղջիկներին տանում են Թուրքիա. Առավոտ

image_4297

“Առավոտ”-ի ընթերցողները  ահազանգել են, որ Գավառի մանկատան աղջիկ սաներին տանում են Թուրքիա: Թերթի թղթակցի հետ զրույցում տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը չհերքեց լուրը: “ Նա հավելեց, որ մեկնողների խմբում ոչ միայն աղջիկներ, այլեւ տղաներ կան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու մանկատան ղեկավարության ներկայացուցիչներ: Նրա ասելով, “թուրքական” միջոցառումը հետեւյալ բնույթի է. “Դա, այսպես ասած, մշակութային միջոցառում է […]

Կախեթցիներին՝ գինի, ջավախքցիներին՝ ոչ էլ կարտոֆի՞լ.Ազգ

image_4292

 Հուլիսի 19-ին Վրաստանի արեւելյան ու հարավային շրջաններում տեղի ունեցած փոթորկից տուժել են բազմաթիվ բնակավայրեր ու հողատարածքներ, այդ թվում` Ջավախքի որոշ հատվածը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային իշխանությունները դեռեւս չեն հաշվել վնասի չափը, սակայն արդեն իսկ հայտնի է, որ աղետի հետեւանքով ոչնչացվել է գրեթե ամբողջ բերքը: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Ախալցխայի շրջանի 18 գյուղեր առավել […]

Ղարաբաղում դրական տեղաշարժ կա. 168 ժամ

image_4293

Միջազգային հիմնահարցերի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական “Հաշտեցման ռեսուրսներ” կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին: Խոսելով Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության վիճակի եւ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությունն անհնար է առանց համապատասխան ինստիտուտների կայացման, իրավունքների վրա հիմնված մշակույթի եւ նման արժեքների կայացման: “”Դժվար […]

Ով է Երեւանի ոստիկանապետը. Ժողովուրդ

image_4294

Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հնարավոր պաշտոնանկության թեման որքան անիրական է թվում, նույնքան էլ հավանական է: Արդեն խոսվում է, որ արձակուրդի մեկնած Նազարյանը հավանաբար այլեւս չի վերադառնա, կմնա ոստիկանության կադրերի տրամադրության տակ: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նազարյանին պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորված է նաեւ Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ոչ ազդեցիկ կարգավիճակով: Եթե նախկինում Հայրապետյանը […]

Գյումրիի քաղաքապետը սպասում է Պուտինի “մեսիջին”.Հրապարակ

image_4295

Վարդան Ղուկասյանը փորձեր է ձեռնարկում, որպեսզի Գյումրու քաղաքապետի թեկնածուի հարցում Սերժ Սարգսյանը փոխի իր դիրքորոշումը: “Հրապարակ”-ն է անդրադառնում թեմային եւ գրում, որ  Գյումրիի քաղաքապետը փորձում է դրան հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով, ով, նախագահ լինելով, Աստծո ընտրյալ է, այն էլ` ավելի մեծ տարածքի վրա: Հնարավոր է, որ նա դիմեր նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի […]

Հեռուստաշնագայլերն անհանգստացած են. Իրավունք

image_4296

“Իրավունք”-ը գրում է, որ ըստ հեռուստաաշխարհի խոհանոցին մոտ կանգնած վստահելի աղբյուրի` որոշ հեռուստաընկերությունների վերնախավը հույժ անհանգստացած է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահը արձագանքել է մտավորականության եւ երիտասարդական կառույցների բաց նամակին` հեռուստւաեթերը մաքրելու վերաբերյալ, եւ կոնկրետ հանձնարարական է տվել Հանրային խորհրդին: “Սույն հեռուստաշնագայլերը մտավախություն ունեն, որ եթերը բնակչությանը փչացնող բովանդակությունից մաքրելու դեպքում իրենք կկորցնեն ստվերային մեծ […]

Ծառուկյանի թիկնապահի գործը կարճվել է. Ժամանակ

image_4363

Այս տարվա մայիսի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ “Դոդի Էդո” մականվամբ պետի կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի 37-ամյա վարորդ Արկադի Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է: Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը:   “ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ “Ժամանակին” հայտնեցին, որ Արկադի Գրիգորյանը ետ է վերցրել […]

“Բոնիլատ”-ի մանրէն շարունակում է շրջել. Չորրորդ ինքնիշխանություն

image_4364

Նախօրեին սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանից “Չորրորդ ինքնիշխանություն”-ը կրկին փորձել է տեղեկանալ թե ի՞նչ արդյունքներ կան “Բոնիլատ” ընկերության արտադրած կաթնամթերքում հայտնաբերված էկոլի մանրէի հայտնաբերումից հետո: Ա. Բախչագուլյանը նշել է. “Մենք արտադրամասից վերցրել ենք նմուշ հիգիենայի վերաբերյալ, արտադրական գործընթացի բոլոր փուլերում` հումքի մատակարարման, պատրաստի արտադրանքի, պատրաստի արտադրանքը պահեստում, պատրաստի արտադրանքը տրանսպորտային միջոցում տեղադրված ապրանքից նմուշառում, […]

Հովիկ Աբրահամյանը գլի է գցել Ծառուկյանին. Հրապարակ

image_4355

Թերթն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցին, նշելով. “Գալուստ Սահակյանն առանձնապես անկեղծ չէր երեկ, երբ ասում էր, որ ՀՀԿ Գործադիր մարմինը չի քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը: ԳՄ-ում պարզապես որոշել են, որ որևէ արտահոսք այլևս և երբեք չի լինելու ԳՄ-ում քննարկված հարցերի մասին: Իրականում Սերժ Սարգսյանը ԳՄ ծերակույտին տեղեկացրել է, որ նպատակահարմար է դիտվել պաշտպանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մայիսի

Ամենաընթերցված