20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Արաքսի Սարյանին զրկել են բնակարանի՞ց.Չորրորդ իշխանություն

Սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը։ Ըստ “Չորրորդ իշխանության” նա ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի կինն էր ու մեծ վարպետի՝ Մարտիրոս Սարյանի հարսը։ Ու մինչ վարչապետի որոշումով կառավարական հանձնաժողով է ստեղծվում Արաքս Սարյանի թաղման արարողակարգը կազմակերպելու համար, թերթի տեղեկություններով՝ հենց նույն կառավարությունը տնից զրկել […]

Ջղայնացնեն՞ք Պուտինին կամ Օբամային. Առավոտ

 “Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է առաջիկա 3,5 տարվա անելիքներին: “Թեեւ ի պաշտոնե մենք պարտավոր ենք լուսաբա­նել այն, ինչ ընդունված է կոչել “քաղաքական Պայքար”, այսինքն՝ իշխանական եւ ընդդիմադիր գործիչ­ների ելույթները, ասուլիսները եւ հարցազրույցները, մեծ հաշվով բոլորը հասկանում են, որ մենք կրկին երկարատեւ ապատիայի եւ լճացման շրջանում ենք: Քաղաքական ցնցումների համար առայժմ չեն երեւում ոչ ներքին, […]

Ստեփանակերտում թռան. Հայկական ժամանակ

Մի քանի օր առաջ “Հայկական ժամանակ”-ի  հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչու­թյան պետ Դմիտրի Ատբաշյանը հայտնել էր, որ 15 օրից Ստեփանակերտի օդանավակայանի օդանավերը տեխնի­կապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու հա­մար: Ատբաշյանը նշել էր, որ օդանավակայանը վաղուց պատրաստ է օդանավ ընդունելուն եւ ճանապարհելուն: Երեկ “Ռեգնում”-ը գրեց, որ դարաբաղյան “Air Armenia” ավիաընկերությունը այս պահի դրությամբ իր […]

Դաշնակցականները նաեւ աճպարարնե՞ր են. 168 ժամ

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը լինելով 123-ամյա կուսակցություն եւ հպարտանալով իր ավանդույթներով մշտապես եղել է քաղաքական նորարարության կրող: Ըստ “168 ժամ”-ի, վերջին շրջանում մենք ականատեսն ենք այս կուսակցության կողմից դրսեւորվող մի գործելաոճի, որը կարելի է անվանել “հատվածական ընդդիմություն եւ հատվածական իշխանություն”: Մինչեւ այժմ ընդունված է եղել կարծել, որ քաղաքական կուսակցությունը կամ իշխանություն է, կամ ընդդիմություն: Բայց Դաշնակցությունը […]

Պուտինը կգա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ճշտվել են Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք  այցի ժամկետները: Թերթի  աղբյուրների փոխանցմամբ` այն տեղի կունենա հոկտեմբերի վերջին: Ըստ ամենայնի` այդ այցով Ռուսաստանը փորձում է կանխել վիլնյուսյան գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը, ուր, ճիշտ է, Ասոցացման համաձայնագիր չի ստորագրվելու, սակայն արդեն իսկ պայմանավորվածություն կա եվրոպական կողմի հետ որեւէ սիմվոլիկ փաստաթղթի ստորագրման մասին, որն էլ կապահովի ԵՄ-Հայաստան հարաբերությունների […]

Չօգնեց անգամ Նաիրա Զոհրաբյանի ժպիտը. Ժամանակ

Ըստ  “Ժամանակ”-ի, ԲՀԿ-ականները վերջին շրջանում աննախադեպ արեւմտամետ կեցվածք են դրսեւորում։ Թերթի տեղեկություններով,  նախօրեին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ղեկավարած ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովում նիստ է անցկացրել՝ հրավիրելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեային։ Նույն օրը “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում նա մասնակցել է Չինաստանի ազգային տոնին, որտեղ, թերթի տեղեկություններով, փորձել է առանձին զրուցել ԱՄՆ դեսպան Ջոն […]

Համաներումը՝ հոկտեմբերի՞ն.168 ժամ

 Ըստ “168 ժամ”-ի, սպասումը, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի, կարծես, չիրականացավ: Համաներմանը հատկապես սպասում են ՔԿՀ-ում գտնվող փոքր պատժաչափերով ՔԿՀ-ներում գտնվող կալանավորներն ու նրանց ընտանիքի անդամները: ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի  աղբյուրները վստահեցնում են, որ համաներում անպայման լինելու է, եւ այն սպասվում է հոկտեմբերի կեսերին: Շարունակությունը թերթի այսօրվա […]

Նախկին թաղապետի դուռը միշտ բաց էր. Ժողովուրդ

Հայտնի  պաշտոնյաների բնակարանները թալանած “բանդայի” գործով տու­ժող, Երեւանի Մսւլաթիա-Սեբաստիսւ վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ եթե մինչ օրս գողոնը չկա, ուրեմն այս ամբաստան­յալները չեն արել այդ գործը: Շուրջ 2 տարի քննվող այս գործը դե ռեւս վերջնականապես չի բացահայտվել, ավելին, գողացված իրերն Էլ չեն հայտնաբերվել: Տուժող Աղվան Գրիգոր­յանը թերթի հետ զրույցում […]

Ով սպանեց զինվորին. Մայիսը ստորացնում էր Գոռին, ստիպում՝ սուրճ եփել, շոր լվանալ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դա­տարանի վարույթում է Արամայիս Բաբայանի, Ռուսլան Խաչատուրյանի և Սամվել Մկրտումյանի գործով կա­յացված դատական ակտի վերանայման վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Այս գործիմ անդրադարձել է “Ժամանակ” թերթը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր համարել, որ ջոկի հրաձիգ, շարքային Արամայիս Բաբայանը 2008թ. հուլի­սի 10-ից ընդգրկված է եղել մարտական հերթաաահությունում: հուլիսի 14-ից մինչեւ 16-ը նա պարբերաբար […]

Զորավարի զորավոր “պոզիվնոն” Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ պարզվում է` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավականին ինքնատիպ ազդականչեր է սիրում: “Սկզբում նրա “պոզիվնոն” եղել է Բերկուտ: Սա ամենամեծ արծիվն է. գիշատիչների ընտանիքի անդամը նախընտրում է ապրել առանձին` սարերում, կերակրվում է կրծողներով, հաճախ է հարձակվում ոչխարների վրա (ըստ “Վիքիպեդիայի”):Սակայն Գասպարյանի այսօրվա “պոզիվնոն” Նոյ է, որի տապանն իջավ Արարատի գագաթին` ջրհեղեղից հետո:Սրանից էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի