19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գազային պայմանագիրը հնարավոր է չեղյալ համարել. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագիրը վտանգավոր է համարվում ոչ այնքան նրանով, որ Հայաստանը Ռուսաստանին պարտքի դիմաց հանձնում է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ 20 տոկոս բաժնեմասը (Հայաստանը դրանից ավելի լուրջ գույքային ակտիվներ է հանձնել Ռուսաստանին, այդ թվում` “ՀայՌուսգազարդի” 80 տոկոսը), այլ այն, որ այդ համաձայնագրում կան կետեր, որոնք էականորեն սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է համաձայնագրի այն կետերին, ըստ որոնց` Հայաստանի խորհրդարանը չի կարող ընդունել օրենքներ, որոնք կարող են հակասել այդ համաձայնագրի դրույթներին: Եվ այդ պայմանները գործելու են 30 տարի շարունակ՝ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը: Արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է. արդյո՞ք Հայաստանի իշխանությունը պարտավորված է լինելու 30 տարի շարունակ ապահովել այդ համաձայնագրի դրույթների իրագործումը, թե՞ այն, այնուամենայնիվ, հնարավոր է լուծարել: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ