27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայրապետյանի ու Ներսիկ Նազարյանի հարաբերությունները լարված են. Ժամանակ

՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով՝ ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցել ՛՛Ֆլորենցիա՛՛ ռեստորանում երեկ կայացած ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու եւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր հարսանիքին։ Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանը Ներսիկ Նազարյանի որդու հարսանիքի քավորն է։  Որոշ տեղեկություններով՝ Ներսիկ Նազարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները լարված են։ Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:   

ՀՀԿ-ական պատգամավորին նեղում են բիզնեսում, նա անգամ իր ընտանիքն է Հայաստանից տեղափոխել. Հայկական ժամանակ

Քաղաքական և բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ՛՛Ջերմուկ գրուպ՛՛ ընկերության 50 տոկոսը։ Երբ Արսենյանին ՛՛Հայկական ժամանակը՛՛ հարցրել է՝ ճի՞շտ են այս տեղեկությունները, նա պատասխանել է. ՛՛չկա նման բան՛՛։ Այդուհանդերձ, նույն շրջանակները, ի դեպ՝ նաև ՛՛Ջերմուկ գրուպի՛՛ աշխատակիցները, […]

Տիգրան Սարգսյանը լքել է երկիրը. Հայկական ժամանակ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ լքել է Հայաստանը։ Նա չէր մասնակցում նաև շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերին, որտեղ որոշվում էր ԱԺ նախագահի թեկնածուն։ ՛՛Հայկական ժամանակի՛՛ հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատել է, որ Սարգսյանը հանրապետությունում չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սարգսյանը մեկնել է Իսպանիա։ Շարունակությունը՝ թերթի […]

ՕԵԿ-ն ու Բիշարյանն Ալեքսանյա՞նի դեմ են պայքարում. Չորրորդ իշխանություն

՛՛Զարմանալի է, թե ինչպես է մեր աչքի առաջ փյունիկի պես վերածնվում ‘’Օրինաց երկիրը’’։ Արդեն լրիվ թունդ ընդդիմություն է: Ինչպես ‘’Գտնված երազը’’ մուլտֆիլմի հերոսն էր ասում՝ ինչ-որ բան այն չէ։ Մի կողմից՝ Արթուր Բաղդասարյանն է, որը 250 հազար դրամ աշխատավարձից նեղված կոնյակի գործարան է սարքում, հիմա էլ հեռուստաընկերություն է բացում, երեկ էլ պարզվեց, որ ՕԵԿ-ը նաեւ […]

Պետբյուջեից 36 մլն դրամ է հատկացվել` ՊԵԿ-ի մասնաշենքերը վերանորոգելու համար. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 2013թ. տարեվերջին հիմնովին վերանորոգվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ Երևան Մ. Խորենացու փողոցում գտնվող ՊԵԿ 3 և 7-րդ մասնաշենքերը: “”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել են պատերը, կոյուղին, սանհանգույցը, կտուրը և այլն: Այդ աշխատանքներն իրականացրել է “Կարալանս” ՍՊԸ-ն: Ուշագրավը, սակայն, ծախսված գումարի չափն է՝ մոտ 36 մլն դրամ կամ ավելի քան 87 հազար […]

Չեն պատրաստվում քվեարկել հօգուտ Հրանտ Բագրատյանի. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնում թե “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածության առաջադրումը, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը անակնկալ է եղել “քառյակի” համար: ““Քառյակի” վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու ԱԺ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու: Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա ՀԱԿ ներկայացուցիչները, այդ թվում՝ […]

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Երեւան. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ սպասվում է, որ խորհրդակցությունների համար Կիև մեկնած ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մինչև ապրիլի 20-ը կվերադառնա Երևան և կշարունակի իր դիվանագիտական առաքելությունը: “ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գլխավոր խորհրդական Իգոր Ռոմանը “Ժամանակ”-ին ասաց, որ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան կվերադառնա Երևան և կշարունակի իր առաքելությունը:  Մեր […]

Հերթական էլիտար հարսանիքը` այսօր. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ այսօր հերթական էլիտար հարսանիքը տեղի կունենա։ “Ամուսնանում են Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի տղան և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աղջիկը։ “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու “Ֆլորենսիա” ռեստորանային համալիրում”,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կփոխվեն նաեւ մարզպետները. նոր անուններ. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրների տեղեկացմամբ` կառավարության կազմի ձեւավորումից հետո փոխվելու են նաեւ մի քանի մարզպետներ: “Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ: Նույն աղբյուրների համաձայն, փոխվելու է նաեւ Արագածոտնի մարզպետը: […]

Արթուր Բաղդասարյանին պատկանող “Հայասի” գործարանում մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները չեն հավատում, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր “Հայասի Գրուպ” գործարանը վարկերով է աշխատեցնում: “Հիշեցնենք, Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով իրեն պատկանող բիզնեսին, ասել էր, որ ինքը վարկերով է կառուցել իր գործարանը, հիմա էլ վարկերի տակ է: Իսկ բիզնեսը՝ գործարանը, կառուցել է, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված