02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

CHARLIE HEBDO-ն ծաղրել է Դոնալդ Թրամփին /ֆոտո/

Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo հանդեսը հերթական ծաղրանկարն է հրապարակել՝ այս անգամ ծաղրանքի թիրախ է դարձել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նկարում Թրամփն է՝ նոթբուքով։ «Արդեն նախագահ ու միլիարդատեր։ Թրամփի հաջորդ նպատակը գրականության Նոբելյան մրցանակն է»,- մեկնաբանված է նկարը։  

Հայտնի կարկառուների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը. «Միասնություն» շարժումը մեկնարկեց

Այսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժում դաշինքի համաժողովը: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն իր ելույթում ասաց, որ շատերն են իրեն հարցրել, թե ովքեր են կանգնած իրենց շարժման հետևում: «Հայտնի կարկառուների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը, ո՞վ պետք է կանգնած լինի մեր հետևում»,-ասաց նա:  Նա նշեց, որ այս շարժումը հաղթանակած սերնդի շարժում է լինելու եւ […]

Վանում արգելվել են ցույցերն ու հավաքները

Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որի համաձայն նոյեմբերի 11-ից  10 օր ժամկետով նահանգում արգելվելու է անցկացնել ցանկացած տեսակի ցույցեր և երթեր: Ըստ թուրքական «Tgrthaber» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ  նշյալ արգելքը սահմանվել է հավաքների, ցույցերի և երթերի վերաբերյալ գոյություն ունեցող օրենքի 11-րդ հոդվածի համաձայն: Ըստ այդմ`  10 օրվա ընթացքում արգելվում է հանրահավաքներ, նստացույցեր […]

Մնաս բարով, մարդասպան․ ինչպես են հրաժեշտ տալիս Օբամային /ֆոտո/

Պենտագոնի մոտ՝ Վաշինգտոնի կամուրջի վրա, մի խումբ քաղաքացիներ հսկայական բաններ են տեղադրել, որի եղել է ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը՝ վրան գրված․ «Մնաս բարով, մարդասպան»։ «Նա մեղավոր է հազարավոր մարդկանց մահվան մեջ՝ Սիրիայում, Իրաքում, Եմենում եւ այլն։ Նա ոչ թե Նոբելյան մրցանակի է արժանի, ար Հաագայի դատարանի «մրցանակին»,- գրել է ակտիվիստներից մեկը Թվիթերի […]

Ամերիկահայ կազմակերպությունները ամփոփոիւմ են ամերիկյան ընտրությունների արդյունքները

Ինչպես են գնահատում անցած ընտրությունները ամերիկահայ կազմակերպությունները և ինչպիսի ակնկալիքներ կան նոր վարչակազմից ամերիկահայությանը հոզող խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը: Այս հարցերի շուրջ կարծիքներ հայտնեցին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:

ՀՀԿ-ի ցուցակից հանել են անուններ. Վարդան Այվազյանի անունը վտանգի տակ է. Փաստ

ՀՀԿ–ն շարունակում է կուլիսային բուռն աշխատանքը` մարզերում ռեյտինգային ցուցակները քիչ թե շատ տանելի անձանցով համալրելու և ցանկալի արդյունք ստանալու համար: Այդ նպատակով կուսակցությունում որոշել են ազատվել հին դեմքերից և հանդես գալ նոր կերպարներով: Մասնավորապես, «Փաստին» հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում տեղ չեն գտնի նախկին մարզպետներ Կավալենկո Շահգալդյանն ու Արամ Հարությունյանը` հայտնի […]

Ավստրիայի 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել

Ավստրիայի խորհրդարանում խմբակցություններ ունեցող 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել՝ կոչ են անելով առկախել Թուրքիա-ԵՄ բանակցությունները: Ըստ թուրքական «Abhaber» լրատվամիջոցի` Ավստրիայի «Սոցիալ -դեմոկրատական» կուսակցության խմբակցության նախագահ Անդրեաս Շիդերը, «ժողովրդական» կուսակցության  խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հանս-Քրիստիան Ստրաչեն, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Այգյուլ Բերիվան Ասլանը, «Նոր Ավստրիա» կուսակցության խմբակցության նախագահ Մատիաս Շտրոլցը և «Team […]

ՀՀԿ-ը դեռ կորոշի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս չի քննարկել, թե ընդդիմադիր կուսակցությունները մասնակցելու են կուսակցության` նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, թե ոչ: «Այս պահին սկզբնական կազմակերպություններում անցկացվում են ժողովներ, պատվիակների ընտրությունների, իսկ հրավերներ դեռևս ժամանակ կունենանք, կուղարկենք, այդ հարցը դեռևս չի քննարկվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երևանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, […]

Գերմանիան երկարացրել է իր զորախմբի գործունեության ժամկետը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում

Գերմանիայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում երկարաձգվել է Թուրքիայի Ադանա  նահանգում տեղակայված և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական զորախմբի գործունեության ժամկետը: Խորհրդարանի նոր որոշմամբ` 250 հոգանոց զինվորական անձնակազմը և 6 «Տորնադո» ռազմական ինքնաթիռները կշարունակեն ծառայությունը Ինջիրլիքի ռազմաբազայում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Հունիսին Գերմանիայի բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո 2 երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի