27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավստրիայի 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել

Ավստրիայի խորհրդարանում խմբակցություններ ունեցող 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել՝ կոչ են անելով առկախել Թուրքիա-ԵՄ բանակցությունները:

Ըստ թուրքական «Abhaber» լրատվամիջոցի` Ավստրիայի «Սոցիալ -դեմոկրատական» կուսակցության խմբակցության նախագահ Անդրեաս Շիդերը, «ժողովրդական» կուսակցության  խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հանս-Քրիստիան Ստրաչեն, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Այգյուլ Բերիվան Ասլանը, «Նոր Ավստրիա» կուսակցության խմբակցության նախագահ Մատիաս Շտրոլցը և «Team Stronach» կուսակցության  խմբակցության նախագահ Ռոբարտ Լուգարը խորհրդարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում նեկայացրել են հռչակագրի բովանդակությունը:

Ավստրիացի գործիչները նշել են, որ հռչակագրում կոչ է արվել առկախել Թուրիքա-ԵՄ բանակցությունները, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալված Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների  դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ պատգամավորներներին և լրագրողներին:

Հռչակագրում, մասնավորապես, նշվել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում տեղի ունեցող հետապնդումներն ու ձերբակալությունները անհանգստացնող են:

Նշենք, որ ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը:  Իսկ 2016 թվականի օգոստոսի 20­-ին «Քուրդստանի բանվորական» կուսակցության կողմնակիցների Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացրած ցույցի պատճառով Ավստրիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա, եւ արդեն 3 ամիս է ինչ Թուրքիան Ավստրիայում դեսպան չունի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ