26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Գևորգ Պետրոսյան

Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մի գլուխկոտրուկ առաջ քաշեց, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։ «Վարչապետը հայտարարեց, թե Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ են ունենում Հանրապետական կուսակցության վերնախավի հետ, փորձում են սեփական հարցեր լուծել։ Եվ երկրորդ հայտարարությունն այն […]

Դա քաղաքական բլեֆ է. Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին «Քաղաքական աշունը բուռն է իրադարձություններով: Արտահերթ կամ ավելի ճիշտ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի  տալիս ներկայիս իշխանություններին: Այս առիթով բազմիցս նշել եմ իմ կարծիքը. Ազգային ժողովը ընտրվել է օրինական, արդյունքները  ճանաչվել և լեգալացվել են առանց բացառության միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից, կրկնում եմ`առանց բացառության: Հետևաբար, […]

Մանդատից կառչած մնալու խղճուկ փորձ. Լենա Նազարյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին

ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներով ի ցույց են դրվում Հանրապետականների և նրան աջակցողների վախերը՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների հետ կապված, նման հայտարարությամբ ԱԺ-ում հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նրա պնդմամբ՝ փոփոխությունն առաջարկվում է, որպեսզի երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը իրավունքի ուժով արձակվելու դրույթը չեղարկվի: «Մեզ հրամցվում է մի նախագիծ, որը որոշակի, այսպես կոչված հիմքերի դեպքում, […]

Շառլի հետ ծանոթ ենք երկրաշարժի տարիներից. Արա Բաբլոյանն՝ իր և Ազնավուրի մտերմության մասին

Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել Շառլ Ազնավուրի հետ շփվել, բարեկամություն, ընկերություն անել, այսօր Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում բացված սգո մատյանում գրառում կատարելուց հետո լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։  «Շառլի բոլոր երգերն եմ սիրում, անհնարին է զատել որևէ մեկը։ Ես ֆրանկոֆոն եմ և շատ կապված եմ Ֆրանսիայի հետ, չի բացառվում, որ Շառլի ազդեցությունը կա […]

Որևէ հակաքայլ այստեղ չկա, ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք է. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունը նոր բան չէ, այլ հինը տարածում են ընդհանուրի վրա, մասնավորապես՝ երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված: «Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրությանը, […]

Երևանի մետրոպոլիտենում հնչում են Ազնավուրի ստեղծագործությունները /տեսանյութ/

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին հոկտեմբերի 2-ին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ:

Ֆրանսիայի նախագահը Twitter-ում հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի մահվանը։ «Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը», – գրել է Մակրոնը:    

Ես իմ կյանքում որևէ պրոբլեմ չունեմ Սպարապետի ընտանիքի հետ. Ս. Միքայելյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բացառում, որ կզբաղեցնի Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը: «Ինչ վերաբերում է իմ թեկնածության հարցին՝ կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք: Ցանկության խնդիր չի դա, մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պտի գաս, […]

Եթե դուք ձեր խմբակցության կողմից առաջադրված վարչապետի հետ ներքին խնդիրներ ունեք, դա ձեր հարցն է. Պետրոսյանը՝ Մարուքյանին

Ինձ համար տարօրինակ է, որ իրավաբաններն են գուշակությամբ զբաղվում. ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» երկրորդ ընթեցման ներկայացված օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, թե խնդիրը հստակ է՝ օրենսդրության կատարելագործումը տանելն այն ուղղությամբ, որ որևէ պետական մարմնի աշխատանքները ապահովագրված լինեն ոչ իրավաչափ խոչընդոտներից: Հիշեցնենք, որ «Ելք» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի