27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին ՌԴ-ի հետ հարաբերությունների լավացմանը նպաստելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավման գործում միջնորդի դեր ստանձնելու համար շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Թուրքական «Zaman» թերթի կայքը, հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը, նշում է, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում ունեցած կարևոր ներդրման և ահռելի […]

Երբ երկինք գնաք, ձեզ Երկնքի Արքայության տարադրամն է պետք գալու

Ուզեք թե չուզեք ճամփորդ ենք ու այս աշխարհից գնալու ենք: Երբ ԱՄՆ եք գնում, ձեզ դոլար է պետք, իսկ երբ Ռուսաստան՝ ռուբլի: Բայց երբ երկինք գնաք, ձեզ Երկնքի Արքայության տարադրամն է պետք գալու: Եթե մենք ամեն ինչ փողով անենք ու ամեն ինչի համար վճարվենք երկրի վրա, բա երկնքի համար ի՞նչ պիտի մնա: «Գանձեր մի՛ դիզեք […]

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը: Շնորհավորելով համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և շրջանավարտներին գործունեության 15-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետը նշել է, որ բարձրագույն կրթության եվրոպական չափանիշների ներդրմամբ՝ Ֆրանսիական համալսարանը նոր որակ և շունչ է հաղորդել հայ-ֆրանսիական համագործակցությանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունների […]

«Եթե կրճատումներ լինեն, ապա կկրճատվեն թափուր հաստիքները»

Պետական համակարգում օպտիմալացումների շրջանակում Կառավարությունը քաղծառայողների կրճատումներ է կատարելու, իսկ թե կոնկրետ քանի հաստիք` դեռևս հայտնի չէ: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողներին  տեղեկացրեց, որ  այդ ոլորտում մինչև սեպտեմբերի 1-ը պետք է հաստիքների ուսումնասիրություններ արվեն, և արդյունքներն ամփոփվեն. «Քաղաքացիական ծառայողների կրճատման թիվը հայտնի չէ»,- ասաց Բադալյանը: Նա նշեց, որ կրճատումներն […]

Ինչպես անել, որ նույն մեղքի մեջ շարունակ չընկնել

Ինչպես անել, որ նույն մեղքի մեջ շարունակ չընկնել: Պետք է ուշադիր նայել այն հանգամանքներին, որտեղ ծնվում է այդ մեղքը, ու խուսափել այդ վիճակներից: Օրինակ, գիտենք որ ակամա բամբասելը շատ է պատահում սուրճի բաժակների շուրջ: Մեր ժողովուրդը դա կոչում է դեսից դենից խոսել: Եթե չեք ուզում այս գայթակղության մեջ ընկնել, ապա գիտակցաբար խուսափեք խմբակային սուրճ խմելու […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ

Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: ՀՀ Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան […]

Հայաստան կայցելի Տաջիկստանի արտգործնախարարը

Հուլիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը: Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը: Հուլիսի 2-ին կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի բանակցությունները, այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Սերժ Սարգսյանը նշում է ծննդյան 62-ամյակը

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել […]

Զինված ուժերը մարտունակության բարձր աստիճան ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները

Հունիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության […]

Մխիթարյանը Թոմաս Տուխելին հայտնել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին տեղեկացրել է, որ տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:   Bild-ը գրում է, որ 27-ամյա կիսապաշտպանը գերմանացի մասնագետին ուղարկել է հաղորդագրություն, որում նշել է հետեւյալը. «Տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված