09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեսսիի փաստաբանները կբողոքարկեն

Ինչպես արդեն հայտնել ենք, Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ նրա հայր Խորխե Մեսին Իսպանիայում դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Մեսսիի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն իսպանական դատարանի որոշումը, որի համաձայն Մեսսին 21 ամսվա ազատազրկման է դատապարտվել. այս մասին հայտնել է BBC-ին: Հիշեցնենք՝ Մեսսին և նրա հայրը կասկածվում էին 2007, 2008, և 2009 […]

Փախստականը փորձել է Շվեյցարիա ներթափանցել ճամպրուկի մեջ /վիդեո/

Շվեյցարիայում Աֆրիկայից եկած ուղեւորներից մեկի ճամպրուկում տղամարդ է հայտնաբերվել։ Փախստականը փորձել է Եվրոպա ներթափանցել՝ ընկերոջ ճամպրուկում թաքնվելով։ Միջադեպը տեղի է ունեցել գնացքում։ Տղամարդը բռնվել է, քանի որ չի դիմացել եւ ցավից տնքացել է։ Մյուս ուղեւորները զարմացել են, երբ զգացել են, որ ճամպրուկից տարօրինակ ձայներ են գալիս։ Երկու տղամարդիկ ձերբակալվել են։  

Ռոնալդուն երկրորդ հորիզոնականում է

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Qրիշտիանու Ռոնալդուն  դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ Ուելսի դեմ խաղում (2:0)։ 31-ամյա հարձակվողը երկրորդ հորիզոնական է բարձրացել մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում։ 1. Անտուան Գրիզման, Ֆրանսիա – 4 գոլ, 2 փոխանցում (345 րոպե) 2. Կրիշտիանու Ռոնալդու, Պորտուգալիա – 3 գոլ, 3 փոխանցում (600 րոպե) 3. Օլիվյե Ժիրու, Ֆրանսիա – 3 գոլ, 2 փոխանցում (300 […]

Ինչո՞ւ է դատապարտյալը կարել աչքերը

Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը կարել է աչքերը՝ ի նշան բողոքի: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ դատապարտյալը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործից: ՔԿՎ-ից փոխանցեցին, թե դատապարտյալը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի:

Եվրո-2016․ Պորտուգալիան դուրս եկավ եզրափակիչ

Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում  պարտության մատնելով Ուելսի ընտրանուն: Պորտուգալիան Ուելսի նկատմամբ առավելության հասավ    2։0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ռոնալդուն՝  50-րդ րոպեին և  Նանին՝  53-րդ րոպեին:    

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 08-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ:

«Հայաստանի բուհերում կաշառքի դեմ պայքարին կօգնի էթիկայի կոդեքսը»/վիդեո/

«Հայաստանի բուհերում կաշառակերության դեմ պայքարին կօգնի էթիկայի կոդեքսը»,- Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Ամենակարեւորը պատճառները վերացնելն է: Եթե մենք գտնենք ճիշտ լուծումներ, ռիսկերը կնվազեն: Պետք է ամրապնդել էթիկան ու բուհերի առաքելության գիտակցությունը»,- ընդգծեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամառային ճամբարներ՝ երևանաբնակ հատուկ խմբերի երեխաների համար

Մայրաքաղաքում բնակվող հաշմանդամ, զոհված զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան տասնյակ երեխաներ՝ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրենց հանգիստն են անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում: Առաջին հերթափոխով հունիսի 20-ից մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Հերթական […]

Մխիթարյանը հրաժեշտ է տվել իր երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դարձած Հենրիխ Մխիթարյանը  իր ֆեյսբուքյան էջի միջոցով հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բրուսսիայի» երկրպագուներին և անձնակազմին։ Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ գերմանական ակումբին ուղղված հրաժեշտի նամակը։ «Սիրելի՛ երկրպագուներ և ընկերներ, Կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը շնորհակալություն հայտնելու բոլորին «Բորուսսիայում»՝ ղեկավարությունից մինչև մարզչական անձնակազմ, իմ թիմակիցներին և, իհարկե, բոլոր հիանալի երկրպագուներին այն սիրո և աջակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի