20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նիսում տեղի ունեցած հարձակումը: «Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Ֆեյսբուք-ի պաշտոնական էջում:

Մի վնասիր. Հրապարակ

Մեծ քաղաքականությունը նյարդե­րի պատերազմ է: Հաղթում է նա, ով կարողանում է հակառակորդի ճամբարում խուճապ առաջացնել: Եթե ապրիլյան պատերազմից Ադրբեջանը մի բան շահել է, ապա այն, որ հայ իրակա­նության մեջ գտնվում Են անհատներ, որ հանրությանը ներշնչում են «կազմակերպ­ված դավադրության» միֆը: Եթե ավելին չասվի: Ում է ձեռնտու դա` ինքնին հասկա­նալի է: Ապրիլյան մարտերում Ադրբեջանի «հաջողության» մասին խոսում […]

Նոր պատերա՞զմ. Իրավունք

ՈԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած վերջին այցելության ժամանակ, ինչպես հայտնի է, ղարաբաղյան թեմայով լավատեսական մի շարք հայտարարություններ հնչեցին: Մի կողմից, Լավրովը հայտարարեց, թե՝ «Մենք հիմա էականորեն մոտ ենք հաջողությանը»: Էլ ավելի առաջ գնաց Իլհամ Ալիեւը, թե՝ ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի… Չնայած այդ տոնայնությանը, Լավրովի այցից հետո ադրբե­ջանական զինուժը բավակա­նին ակտիվ […]

Ահաբեկչություն Նիսում, զոհերի թիվը հասնում է 80-ի․ Ֆրանսիան կրկին սգի մեջ է /ֆոտո, վիդեո/

Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր տոնում էին Ֆրանսիայում ազգային տոներից մեկը՝ Բաստիլի գրավման օրը, եւ բեռնատարի վարորդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն։ Ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասնում է 80-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Նշվում է, որ զոհերի թվում կան երեխաներ, նրանց մեծ մասն արտասահմանցներ են եղել։ Ականատեսները պատմել […]

Երկու եղբորը դանակահարելու գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Ռ.Սահակյանին՝ հունիսի 30-ին Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Այս մասին տեղականում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, […]

Արդեն համոզվել եմ՝ հայերը շատ ջերմ են. Ժակլին Բիսեթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի 4-րդ օրը Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում էր նաև  համաշխարհային կինոյի աստղ, ֆրանսիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը։ Ցուցադրությունը մեկնարկեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմի ցուցադրությամբ։ Նախքան ֆիլմի ցուցադրությունը կմեկնարկեր՝ հանրահռչակ դերասանուհին պատմեց իր տպավորությունների մասին: «Ես ապրում եմ Լոս Անջելեսում և այնտեղ շատ հայեր կան: Բազմիցս  նրանց հետ զրուցել եմ Հայաստանի մասին: Բայց մտքովս […]

ՀՀԿ տատիկը և գեներալ Մանվելը նույն օրն են ծնվել/վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատին նշում է իր ծննդյան 80 ամյակը: Այդ մասին նա ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «36 թվին եմ ծնվել` Կոլխոզ շուկայի աղջիկ եմ: Ես ու գեներալ Մանվելը նույն օրն ենք ծնվել»,-հպարտացավ Սուսաննա տատին: Մանրամասները` տեսանյութում:    

Շենգավիթի ոստիկանությունում ոստիկանները թմրանյութը գցել են գրպանը եւ պնդել, որ իրենն է.հաղորդում

Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՔԾ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի