27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդիկ չկան. հացի, գազի սպառման ծավալները նվազում են

ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, թե իր համար վստահելի չէ Կառավարության ներկայացված հիմնավորումը 4 աղբյուրների հաշվին գազի սակագների նվազեցումը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանին դիմելով՝ նա ասաց, թե հիմնավոր չէ այն պատճառը, թե նվազեցնում են սակագինը, որ ավելի շատ գազ օգտագործեն, քանի որ հիմնականում սպառողը չկա, ոչ թե քիչ է օգտագործում:

Մանուկյանը նաև նշեց, թե հանդիպել է ջերմատների տերերի հետ, ովքեր ուրախ են, բայց մտավախություն ունեն, որ գազի գնի սակագնի նվազեցումն իրենց համար կլինի ժամանակավոր՝ որպես նախընտրական խոստում, այն դեպքում, երբ իրենք վարկեր են վերցնում՝ ռիսկի տակ դնելով եկամուտը: Մանուկյանը փոխնախարարին պահանջեց պաշտոնական հայտարություն անել, որ այս նվազեցումը ժամանակավոր չէ:

Փոխնախարարն արձագանքեց, թե արտագաղթի արդյունքում սպառումների ծավալների պակասեցում չի տեսնում: «Մենք չունենք հաշվետվության թիվ, որը ցույց է տալիս, որ բնակչությունը պակաս էլեկտրաէներգիա, գազ է սպառում, մենք ունենք կամ ավելացում, կամ նույնն է: Այստեղ այլ քննարկում է՝ աշխուժացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը»,-ասաց փոխնախարարը և նշեց, թե համոզված են, որ եթե ճիշտ գնագոյացոում իրացնեն այս լորոտւմ, ծավալների բարձրացման հնարավորւթյուն կլինի:

Փոխնախարարը նշեց, որ բացի այդ Գազպրոմ Արմենիայի վարկային բեռը իջել է, վարկային հոսքը պակասել է, տոկոսի սպասարկումն իջել է:  Ինչ վերաբերում է նրան, թե գազաֆիկացում պետք է, թե ոչ, ապա նա շեշտեց, թե վերլուծել են և գիտեն, որ Գազպրոմ Արմենիան չհաշվարկված ոչ մի բան չի անում: «Եթե ավելացնում են, ուրեմն թվեր կան այդտեղ»,-ասաց նա: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթին ԱՎԾ տվյալները ներկայացրեց, ըստ որի՝ հացի սպառման ծավալները նվազել են: «Տեսե՞լ եք՝ ինչքան են իջել, դա նշանակում է, որ մարդիկ չկան, հացը բացարձակ էլաստիկություն ունեցող ապրանք է: Եթե չունենք ճիշտ դիագնոստիկա, ռիսկեր կլինեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ