«Խաղացողները հավատում են ինձ, իսկ ես՝ նրանց»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Սուոնսիի» նկատմամբ 3:1 հաշվով արտագնա հաղթանակին, որը տեղի էր ունեցել ֆուտբոլի Անգլիայի առաջնության 11-րդ տուրում:
«Ես գոհ եմ: Այս 3 միավորները պետք էին մեզ: Խաղը հենց առաջին րոպեին հանգիստ ստացվեց մեզ համար: Կառավարում էինք հանդիպումը, պահպանեցինք կենտրոնացվածությունը եւ կատարեցինք խաղի ծրագիրը: Թիմը հիանալի խաղաց, եւ ես ուրախ եմ բոլոր խաղացողների համար:
Այս հաղթանակը հավաքականների խաղերի համար ընդմիջման գնալու լավագույն միջոցն էր: Գիտեի, որ Իբրահիմովիչն ընդհատելու է առանց գոլերի շարքը: Նա միշտ աշխատում է թիմի համար: Խաղացողները հավատում են ինձ, իսկ ես՝ նրանց: Դա երբեք խնդիր չի եղել»,- նշել է մարզիչը:
Հիշեցնենք՝ մեր կայրենակից Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել վերոնշյալ խաղին: