05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է կտրել նրա ձեռքը , ով կուզի բանակի սուրբ հացը տանի. Վիտյա Հակոբյան/վիդեո/

«Մենք որևէ պետության աջակցության վրա չպետք է հույս դնենք, մասնավորապես Ռուսաստանի: Պետք  չէ հուսալ, որ բարի քեռին կօգնի: Աներկիր մարդը որբ է այս մոլորակի վրա:Մենք պետք է մեր վրա հույս դնենք: Պայքարելով պետք է առաջ գնանք, էս պատերազմին վերջ չկա: Մենք հող տալու մասին չենք կարող խոսել: Մենք ունենք Գանձակի պահանջ, Նախիջևանի պահանջ, արևմտյան Հայաստանի պահանջ: Իրենք տալի՞ս են մեր հողը, որ պահանջեն»,-այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ համդիպման ժամանակ ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանը:

Վիտյա Հակոբյանի խոսքով՝ պետք է կտրել նրա ձեռքը , ով կուզի բանակի սուրբ հացը տանի. «Կամավորական ջոկատները համագործակցում են ՊՆ հետ:Ամեն բան արդեն շտկվում է, ծերերն ու հիվանդները կհսկեն թիկունքը, բեռ չեն դառնա զինվորի համար: Մենք դա պետք է հստակ գիտակցենք»,-ընդգծեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ