26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արամոն և Լուիզա Ղամբարյանը կկիսեն նույն վերելակը

Արամոն և Լուիզա Ղամբարյանը պատրաստվում են կիսել նույն վերելակը: Բայց ոչ իրական կյանքում այլ ներկայացման մեջ: ”Սեւ դառը SHOKոլադ” այսպես է կոչվում ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա ապրիլի 15-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Սցենարի հեղինակը երգչուհի Էմմա Պետրոսյանն է, ով իր տարիների մտորումներն ու դիտարկումները ի մի է բերել ու ամփոփել կին-տղամարդ հակասություններով […]

ԲՀԿ-ը տիրություն է անում ոչ կոալիցիոն քաղաքական դաշտը. քաղաքագետ

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` նախկին վարչապետ Տիգրան սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական դաշտում ի հայտ եկան ներհամակարգային տարաձայնություններ: ”Այդ վեևադասավորումները, որին մենք ականատես ենք Հայաստանի ”քաղաքական” կոչվող դաշտում, ցույց են տալիս, որ ճգնաժամը այս պահի դրությամբ հաղթահարված չէ”,-այսօր ”Հենարան” ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Մեհրաբյանը: Ըստ նրա` անցման շրջանն ի հայտ […]

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վերաբերյալ

Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:  Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։  Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին  Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ […]

”Մանուչարյանի ծառայություններով հետաքրքրվում են Ռուսաստանի լավագույն 6 ակումբները”.գործակալ

”Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Итар-Тасс-ի հետ զրույցում խոսել է Մանուչարյանի ապագայի մասին: ”Մանուչարյանի ապագան կորոշվի մրցաշրջանի վերջում: Նա տարբեր թիմերից առաջարկներ ունի, այդ թվում Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող լավագույն վեցնյակի մեջ մտնող և եվրոպական 2 ակումբներից”,-ասել է նա: ”Ուրալի” կազմում Մանուչարյանը 40 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ:

Հայաստանում գաղջ մթնոլորտն ավարտվեց /վիդեո/

    Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ չպետք է չափազանց մեծ նշանակություն թե երբ է հնչում նոր վարչապետի անունը: Այլ պետք է դիտարկել դրսեւորվող վերաբերմունքը:     Ինչ վերաբերում է  Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նա  չի պատրաստվում երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել, կամ  վարչապետ աշխատել, ապա պատգամավորը նկատեց, […]

Հայազգի “գուշակին” Մոսկվայում ցմահ ազատազրկում է սպառնում

Մոսկվայի դատարաններից մեկի ատենակալների կոլեգիան մեղադրական եզրակացություն է կայացրել հայազգի “գուշակ” Գեորգի Մարտիրոսյանի գործով: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր երեք հաճախորդուհիներին թալանելու եւ սպանելու համար, գրում է itar-tass-ը:  Հարկ է նշել, որ մինչ ձերբակալությունը Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի “գուշակ” է եղել, ով իր հաճախորդներին հարստացում է խոստցել ու տարբեր արարողակարգեր իրականացրել: Քննության տվյալներով՝ Մարտիրոսյանը տեղեկություն է […]

Ա. Աշոտյանը ներկայացրել է ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատարին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին: Նախարարը նշել է,  “ներկայացնել” արտահայտությունը գուցե տեղին չէ, քանի որ Դավիթ Մուրադյանը երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձնավորություն է, մարդ, ով ԵԹԿՊԻ հետ կապված է իր կենսագրությամբ, բուհի կոլեկտիվին քաջ ծանոթ […]

Երևանի դպրոցներում Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հանձնարարությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ողջ տարվա ընթացքում անցկացվելու են Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ասմունքի երեկոներ, բաց դասեր, Համո Սահյանի պոեզիայի մասին մերօրյա բանաստեղծների հետ զրույցներ, թեմատիկ շարադրություններ և այլն։ Միջոցառումները բազմաթիվ են հատկապես մեծանուն բանաստեղծի ծննդյան օրվա նախօրեին։ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները կրթօջախի դահլիճում ներկայացրել են ”Ինձ […]

Իրարանցում` ”Լվացք փռելու” համար/ֆոտո/

Ապրիլի 10-ին Գյումրիի Ռիժկովի ճեմափողոցում իրարանցում էր: Տարօրինակ կերպով ծառերից պարաններ էին ամրացվել, որոնց վրա լվացք էր հայտնվել: Մտահղացումը ”ԿԱԶԱ” շվեյցարական մարդասիրական հիմնադրամինն էր, որի երիտասարդ կամավորները ”Հայասատանի երիտասարդ քաղաքացիներ” ծրագրի շրջանակներում որոշել էին շեշտել և ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել իր իսկ իրավունքները: Նախագիծն իրենից ներկայացնում էր ֆլեշմոբ, որին կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի, […]

Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ են նետել /վիդեո/

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթի ժամանակ հավաքված կանանցից մեկը կոշիկ է նետել, գրում է РИА Новости-ն: Բարեբախտաբար, Քլինթոնին հաջողվել է մի կողմ ցատկել, եւ կոշիկը նրան չի կպել: Քլինթոնն էլ այս միջադեպին հումորով է մոտեցել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քլինթոնը խոսելիս է եղել շրջակա միջավայրի պահպանման ու մաքրության մասին: Քլինթոնը հումորով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի