26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշոտյանը նորից մեկնեց

Էստոնիայի կրթության եւ գիտության նախարար Եվգենի Օսսինովսկիի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ից 24-ը մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:  Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ կրթության եւ հետազոտության բնագավառում համագործակցության  համաձայնագրի ստորագրում, ինչպես նաեւ հանդիպումներ Էստոնիայի կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուների հետ:

Մահացել է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին “Նաիրի”  բժշկական կենտրոնում մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը: Նա Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերն է եւ 2012թ-ի նոյեմբերին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ մանկապղծության համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով ՝սեքսուալ բնույթի բռնի գործողությունները: Նշենք, որ Տեր-Պողոսյանը տառապում էր քաղցկեղով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ

Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:  Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ  կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, […]

Ահաբեկիչները պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը ականապատել եւ պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։

Ինչպես զույգ ընտրել /16+/

Կենսաբան Կլաուս Վեդեկինդը հայտնաբերել է, որ կանանց ձգում են այնպիսի տղամարդիկ, որոնց գենետիկ կոդը զգալիորեն տարբերվում է իրենց գենետիկ կոդից: Նման տղամարդկանցից կարելի է պինդ ու առողջ երեխաներ ունենալ: Կանայք ընդունակ են համապատասխան տղամարդուն որոշել հոտով:  Մեր քիթն ունի այնպիսի նյարդային վերջույթներ, որոնք զգում են մարդու հոտն ու այն տեղափոխում ուղեղ: Եվ այս դեպքում պետք […]

Տարեցտարի ավելի հզոր Հայաստան ենք ունենալու. Վահե Հակոբյան /վիդեո/

Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը վստահ է, որ 23 տարվա անկախ Հայաստանը ունի շատ ձեռքերումներ ու տարեցտարի  ավելի հզոր Հայաստանն ենք ունենալու: Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ տեսանյութում:

Մենք հաստատակամ ենք իրականացնելու հետեւողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը

Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի առթիվ: Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու եւ խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը: Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը  զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ եւս մենք հաստատակամ ենք իրականացնելու  […]

23-ամյա Անկախության արժեքը /ֆոտո, վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Տոնական սեղանների շուրջ էին հավաքվել քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ուժային կառույցի ղեկավարներ, պատգամավորներ, գործարարներ, կառավարության անդամներ: Henaran.am-ը զրուցեց “Զինվոր” հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի, Հանրապետության գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանի, Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ  անվանի հաղորդավարուհի […]

Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականությունը. ՀՀ նախագահ /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի