18 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ ԵԿ-ն իր զորակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին

Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը լուռ ակցիա էր կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: ՀՀԿ երիտթևի անդամները ծաղիկներ և մոմեր դրեցին դեսպանատան դիմաց`   հունվարի 7-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց. «Մեծ ցավ եմ ապրում աննախադեպ ահաբեկչության՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման և […]

Հանրային խորհուրդը ցավակցություն է հայտնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՀՀ հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած արյունալի ահաբեկությունը, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ցանկացած ոտնձգություն ենթակա է դատապարտման, իսկ կրոնական, քաղաքական շահերի ու գաղափարախոսության պաշտպանության նման ծայրահեղ դրսևորումները չարիք են ողջ մարդկության համար: Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, […]

Հաղթելու համար հարկավոր է…./վիդեո/

Երգի հաղթական ազդեցությունը հաճախ է հաղթական լիցքերով սնել հայ ազատամարտիկների հոգին:Պատերազմի դաշտում հաղթելու համար ոգի ներարկող երգերի մեծ մասը հենց տեղում են ծնվել:Աշուղ Ռազմար Սասունցու երգերը հնչել են ամենուր: Բազմաթիվ գեղեցիկ ու հիշարժան պահեր են դաջվել աշուղի հավատամքի վրա:Զինվորը Հայոց տան պաշտպան ու սերունդների ապավեն է: Ֆիդայական գովերգերից մինչև մերօրյա հերոսներ…կորուստներից մինչև հաղթանակ… Մանրամասները՝ տեսանյութում:

Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին. Գ. Սահակյան

      ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ «Հարգելի պարոն Հովհաննիսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման գործում: Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկ գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր […]

՛՛Քաղաքակրթությունների բախման ապագայում ենք՛՛

Այս բախումները կրոնական չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ մյուս կողմում քրիստոնեական եկեղեցին կամ քրիստոնեական արժեքներ չեն, այլ շատ ավելի աշխարհիկ իրավունքներ: Պրոբլեմն այն է, որ ինչքան այդ «իրավունքներն» են սխալ կամ թերի հասկացված, այնքան էլ մահմեդականների կողմից իրենց իսկ հավատքին հետևելն է սխալ, կամ թերի հասկացված: Խորապես հասկանալու համար Ֆրանսիայում տեղի […]

Տատանվում է

Հայաստանյան բանկերն այսօր՝ հունվարի 10-ին, դոլար վաճառում են միջինը 470 դրամով: Այսօր ժամը 13։00-ի դրությամբ, ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի նվազագույն ցուցանիշը 467 դրամ է (Անելիք բանկ, Յունիբանկ), առավելագույնը՝ 473 դրամ (Կոնվերսբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ բանկ): Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 477 դրամով, նվազագույնը 477 դրամ է,իսկ առավելագույնը 479 դրամ (Հայբիզնեսբանկում): Եվրոյի առքը բանկերում կազմում է միջինը 564 դրամ, ամենաբարձր ցուցանիշը 573 […]

Միշտ չէ, որ բարեխոսելը տեղին է, բայց…/վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 30-ին: Ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շնորհավորանքը: Նշենք նաև, որ Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ աղոթքները հասնեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի