Շոկ. 18-ամյա աղջիկն ամուսնանում է հարազատ հոր հետ
18-ամյա ամերիկուհին պատրաստվում է ամուսնանալ հարազատ հոր հետ: Աղջիկը 17 տարեկանում առաջին անգամ սեռահարաբերություն է ունեցել հենց հոր հետ եւ հիմա էլ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ, գրում է New York Magazine-ը:
Հանդեսի հետ զրույցում աղջիկն ասել է, որ ինքը 5 տարեկան է եղել, երբ հայրն ընտանիքից հեռացել է, եւ տարիներ անց նրանք սկսել են շփվել սոցցանցերով: 12 տարի իրար չտեսնելուց հետո հայր եւ դուստր հանդիպել են, եւ նրանց մեջ սիրավեպ է սկսվել: աղջիկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, որ մայրը միշտ դեմ է եղել, որպեսզի ինքը շփվի հոր հետ: Հայրն ու մայրը ծնողներ են դարձել 18 տարեկանում, նույն դասարանից են եղել, մայրը հղիացել է հենց ավարտական երեկույթի ժամանակ:
Աղջիկն ասել է նաեւ, որ մայրն այժմ տեղյակ չէ, որ ինքը պատրաստվում է ամուսնանալ հարազատ հոր հետ եւ ավելին` երեխա ունենալ նրանից:
Այս դեպքը լայն քննարկման առարկա է դարձել ԱՄՆ-ում: Թե հոգեբանները, թե իրավաբաններն ու հասարակ մարդիկ քննադատում են հոր եւ դստերայս քայլը, այն անբարոյականություն անվանում: