26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լրագրողի` մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են Կենտրոնականի քննչական բաժին

 ՀՀ դատախազությունը հետևողական է ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ տեղեկությունների լիարժեք և համակողմանի ուսումնասիրման և ճշգրիտ իրավական գնահատական տալու հարցում:         Ղազախստանի հայկական համայնքի <<Նաիրի>> ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից <<Հայկական Ժամանակ>> օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչնդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան […]

Նազարբաևն էլի խաղեր կտա՞ /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ ԵՏՄ մտնելը չի նշանակում, որ մեր հարաբերությունները վատացնում ենք ԵՄ-ի հետ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա միանշանակ չի կարծում, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին: “Շատ հավանական է, բայց հիշենք, թե ինչ խաղեր է տալիս Նազարբաևը”,-շեշտեց նա: Առավել մանրամասն` տեսանյութում:

Անապահով ընտանիքի երեխաները կստանան բարձրակարգ ուսուցում. մրցակցության ուժը /վիդեո/

Երևանում, այսօր, իր բացումը տոնեց՝ ուսումնական մի նոր հաստատություն: Մի դպրոց, որը իր ուսման որակով կարող է մրցել  հեղինակավոր ու վճարովի՝ Հայաստանում սակավաթիվ մյուս դպրոցների հետ: ՛՛Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն՛՛-ի բացումը  ուրախության լույս սփռեց անապահով ընտանիքներից ելած երեխաների համար: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց  ՛՛Հայ կրթություն՛՛ կրթական հիմնադրամի ՛՛Խորեն և Շուշանիկ […]

Հայկական արտադրանքը, իր որակի շնորհիվ, մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում. ՌԴ գյուղատնտեսության նախարար

ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով եռօրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան  Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը և այլոք: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական […]

Մերուժան Տեր-Գուլանյանին, Լևոն Արոնյանին ու այլոց կտրվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հոկտեմբերի 8-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան  քաղաքի  2796-րդ  տարեդարձի  առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել վաստակաշատ մի խումբ քաղաքացիների: Հայկական  երաժշտության բնագավառում  ունեցած  վաստակի  և  ներդրած  նշանակալի  ավանդի  համար  ավագանին քվեարկությամբ որոշել է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել ականավոր  ջութակահար,  Կոմիտասի  անվան  լարային  քառյակի  գեղարվեստական  ղեկավար,  […]

Ամուսինն ու սկեսուրը ծեծել են լեհ հարսին /վիդեո/

Ընտանեկան բռնության դեպքերը, ցավոք, չեն նվազում մեր հասարակության մեջ: Կանայք շատ հաճախ հայտնվելով զոհի կարգավիճակում՝ խեղում են իրենց մեջ կանացին ու համակերպվում: Սակայն, հաճախ  դանակը հասնում է ոսկորին ու օգնություն են աղերսում: ՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիա կազմակերպության անդամ Պերճուհի Կաժոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ արտառոց մի պատմության : Ամուսինը բռնացել է կնոջը, քանի որ […]

Ոչ միայն խոսում են,կամ հայրենիքի կենացն են խմում. Սերժ Սարգսյանը բացահայտեց /վիդեո/

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցավ  ՛՛Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց և համայնքային կենտրոն՛՛-ի  ու ՛՛Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեան՛՛  նախակրթարանի մասնաշենքի բացման արարողությունները: Արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կրթահամալիրում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքները և ուսումնառության համար ստեղծված պայմանները: Նախագահը […]

Երջանիկ պատահականությունները խուսափելի չեն. Հ. Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ակնկալում է, որ հոկտեմբերի տասին Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը, և այն ուժի մեջ կմտնի հունվարին: “Կատարվել է հսկայական աշխատանք, մինչև ութ հարյուր արտոնությունների մասին է խոսքը, 4-7 տարվա արտոնություններ են սահմանված մեզ համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: “Անելիքները շատ ավելի են, քան մենք պատկերացնում ենք, որ կկարողանանք […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հակոբին ցուցաբերած տոկունության և հայրենասիրական վարքագծի համար: Ինջիղուլյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նա հայրենիքում և իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի