26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ո՞վ կօգնի ոտքս բուժեմ. ազատամարտիկ/վիդեո/

Ազատամրտիկը հանրահավաքին եկել էր իր պահանջով.՛՛Այ մարդ՝ եկել եմ տենամ ո՞վ կօգնի ոտքս բուժեմ՛՛,-մեզ հետ զրույցում նշեց նա: Ազատամարտիկը նշեց նաև, որ այսօրվա հանրահավաքի հեղինակներից ոչ մեկին չի վստահում: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Գիտակցությունն ապրում է ուղեղի մահվանից հետո. գիտնականներ

Բրիտանական Սաունթհեմփթոնի համալսարանի մի խումբ գիտնականներ լայնածավալ ուսումնասիրություն են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ մարդու գիտակցությունը ուղեղի մահվանից հետո դեռ մի քանի րոպե ապրում է, հաղորդում է РИА “Новости”-ն: Մասնագետները 4 տարի շարունակ ուսումնասիրել են 2 հազար հիվանդի տվյալներ 15 տարբեր հիվանդանոցներից: Բոլոր այս դեպքերում բժիշկները սրտի կանգ են արձանագրել: Նրանցից 40 տոկոսին հաջողվել […]

Չեղավ, զսպեք դրան. Տեր-Պետրոսյանը՝ քաղաքացուն /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթի ունենալով հոկտեմբերի 10-ին հրավիրված Եռյակի հանրահավաքին՝ նախ հետաքրքրվեց հավաքվածների որպիսությամբ: “Բա ո՞ր լավ լինեիք, ես այստեղ ինչ գործ ունեի”, -հարցրեց նա: Ելույթի ժամանակ մի քաղաքացի անընդհատ ԱՅՈ էր բացականչում: Չգիտես ինչու սա բարկացրեց  Տեր-Պետրոսյանին, ով արձագանքեց. “Ես գիտեմ, որ այո է, ես հո ոչ-ի բաներ չե՞մ ասում”: Իսկ երբ նույն […]

Մենք միշտ սիրով ու ջերմությամբ պիտի ասենք բոլորիդ՝ բարով եք եկել Երեւան

“Էրեբունի-Երեւան 2796” տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան այցելած շուրջ 40 պաշտոնական պատվիրակությունների անդամները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Երեւան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ հրավերն ընդունելու եւ Երեւանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. “Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո եւ առիթն օգտագործելով՝ […]

Ավարտվեց երթով. հաջորդ հավաքի օրը չհայտարարվեց

Եռյակի հանրահավաքն ավարտվեց երթով: Առաջնորդների ուղեկցությամբ հանրահավաքի մասնակիցները քայլեցին Սայաթ-Նովա-Թումանյան-Մաշտոցի պողոտա ուղղությամբ եւ վերադարձան Ազատության հրապարակ: Ինչպես նախապես էր հայտարարվել էր հանրահավաքում, հաջորդ համապետական հավաքը չի ուշանա: Սակայն առաջնորդները ժամկետ չնշեցին, միայն ասացին, որ հավաքը չի ուշանա:

Համացանում նոր, էրոտիկ ֆլեշմոբ է մեկնարկել /ֆոտո 16+/

Համացանցում նոր ֆլեշմոբ է մեկնարկել Bee Challenge անվանումով, որին առայժմ մասնակցում են միայն աղջիկները: Ֆլեշմոբի էությունը պարզ է` անհրաժեշտ է հանել կրծկալը, եւ այն դեմքին հագնցել այնպես, որ կրծկալը փակի աչքերը` ակնոցի նմանվելով: Ընդ որում` ֆլեշմոբի պարտադիր պայման է, որ այդ ժամանակ կուրծքը մերկ լինի եւ երեւա կադրում:

ՄԻԱՎ-ը հիմնականում տարածվում է հետերոսեքսուալ կապի միջոցով/վիդեո/

Սեռավարակների համար ռիսկային խումբ են համարվում հիմնականում աշխատանքային միգրանտները: Հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները շատ հաճախ են վերադառնում վեներական հիվանդություն վաստակած: Թեմայի շուրջ այսօր զրուցեցինք մաշկա-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: ՛՛ՄԻԱՎ-ը նույնպես այն հիվանդություններից մեկն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով և ՄԻԱՎ կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով վերջին 6 տարվա ընթացքում՝ շատացել է ՄԻԱՎ-ի փոխանցումը հենց […]

Արհամարհեցի՞ն Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

 Ազատության հրապարակում հրավիրված Եռյակի հանրահավաքում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց 2 րոպե լռություն, որպեսզի խորհրդակցի ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդների հետ՝ հետագա քայլերի մասին, սակայն Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը սառը ընդունեցին նրան: Հովհաննիսյանի հետ շփվեց միայն Տեր-Պետրոսյանը: Վերջինս նաեւ իր ելույթում նշեց, որ անցել են “հիմա-հիմա”-ի ժամանակները: Դիտեք նաեւ տեսանյութը:

Ժաննա Ֆրիսկեն ծիծաղում է իր հիվանդության վրա /ֆոտո/

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով ներկայումս Չինաստանում գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժման կուսր է անցնում, չի կորցնում հումորի զգացումը նույնիսկ նման իրավիճակում: Նրա ամուսինը` Դմիտրի Շեպելեւը, Ֆեյսբուքի իր էջում պատմել է, որ Ժաննան զվարճալի գրություններով շապիկներ է կրում, որոնք    ցույց են տալիս նրա վերաբերմունքը իր հիվանդության նկատմամբ:  Դմիտրին Ժաննայի շապիկի վրայի գրությունն է լուսանկարել, որտեղ գրված է […]

Տեր-Պետրոսյանը վերահաստատեց իր “քաղաքական հանգուցյալ” լինելու փաստը. Շարմազանով

“Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե Տեր-Պետրոսյանի, եւ թե ՀԱԿ-ի “քաղաքական հանգուցյալ” լինելու անհերքելի փաստը”,-արձագանքելով Եռյակի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի