26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱԺ նախագահը մեկնում է Աշխաբադ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին մեկօրյա այցով կմեկնի Աշգաբադ՝  «Չեզոքության քաղաքականություն. միջազգային համագործակցություն հանուն խաղաղության անվտանգության եւ զարգացման» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողբերգություն է. Տիգրան Խզմալյան

«Նախախորհրդարան»-ի նախկին անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը գտնում է, որ Ազատության հրապարակում ժողովրդի մոբիլիզացիա չի լինի պարզ պատճառներով: Խզմալյանի խոսքով՝ գլխավոր պատճառը դա սխալ առաջնորդներ ունենալու հանգամանքն է: «Մենք շարունակաբար ոչ թե պատճառի, այլ հետևանքների հետ ենք ուզում պայքարել: Խոսքը ոչ թե այնքան ժողովրդի մասին է, այլ ժողովրդին առաջնորդելու հավակնություն ունեցող մարդկանց, այսինքն այսօրվա ընդդիմության: Կարծում […]

Ոստիկանությունը հայտարարում է

ՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին: Հավաքի կազմակերպիչներից ոմանք ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ  ոստիկանական ուժի գործադրում: Նման ապօրինի գործելակերպի նպատակը հավաքին հանրային հնչեղություն հաղորդելն […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` 10:00-14:00 Սարի Թաղի 2-10 շարքերը մասնակի և հարակից հանրային բաժանորդները, Արմավիրի մարզի` 11:00-14:00 Արազափ, Մարգարա, Վարդանաշեն գյուղերը, Արարատի մարզի` 10:00-11:00 Ռանչպար և Սիս գյուղերը մասնակի, Մասիս քաղաքի Նոր թաղամասի 60ա, 1-ին փ. […]

Արցախում հայ զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, […]

Զարուհի Փոստանջյանը կոնկրետ մեղադրանք է ներկայացնում ոստիկանությանը

Խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց` մասնավորապես 4-րդ ընտրատարածքում «ոչ»-ը հաղթել է, որ ՀՀԿ-ականները ոչ ոք հատուկ կարծիք չի գրել, բայց հաջորդ օրն առավոտյան գնացել և վերահաշվարկի դիմում են ներկայացրել, որպեսզի ժամանակ շահեն և հաշվարկի համար նախատեսված ժամանակը չբավականացնի այն ընտրատեղամասերում, որտեղ կեղծիքները հասել են առավելագույնի: Փոստանջյանը հիշեց, որ հանրաքվեի օրը դիմել […]

Զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, […]

Թուրքիայում պահանջում են Պուտինի դեմ քրեական գործ հարուցել

Թուրքիայի գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն հանդիսացող «Էրգենեկոն»-ի դատական գործով մեղադրյալ Մահիր Աքքարը դիմել է Անկարայի դատախազություն, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքով, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի` Աքքարը պահանջել է, որ քրեական գործ հարուցվի նաև Ռուսաստանի Պաշտպանության […]

Զգուշացնում են վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վայք-Սարավան, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Սիսիանի և Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի