27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մարմնի կեսը Արցախում կորցրած հրամանատարը դիմում է Տարոն Մարգարյանին. թեժ իրավիճակ /վիդեո/

‹‹Արամ Մանուկյան›› ջոկատի հրամանատար Գևորգ Սուքիասյանը վիրավորվել է 1992 թվականին: Մարմնի մի հատվածը Արցախյան պատերազմում կորցրած ազատամարտիկը լավատես էր: Կարողացավ դասավորել կյանքը. կնոջ ու երեխայի համար ապահոված մի կտոր հացը համարեց ճակատագրի նվեր: Գևորգ Սուքիասյանը այսօր նյարդային է. «Երեք գիշեր չեմ քնել, մի կտոր հաց չեմ կերել, երդվում եմ: 1993 թվականին ինձ տրված ավտոտնակիս վրա ստեղծել […]

Դա այդ երկրի ներքին որոշումն է․ Կրեմլը մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Պեսկովը հայտարարել է, որ այդ որոշումն այդ «երկրի ներքին գործն է»,- հայտնում է Life-ը։

‹‹Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ» /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Իշխող քաղաքական ուժի խոսնակն անդրադարավ օրվա իրադարձությանը` ՀՀԿ-ն բարձր է գնահատում Գերմանիայի պատգամավորների, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: ‹‹Սա ցույց է տալիս, որ Գերմանիան եւ Գերմանիայի պատգամավորները հավատարիմ էին մարդու իրավունքների պաշտապանությանը: Սա շատ կարեւոր է միջազգային դատապարտման տեսանկունից. Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը դատապարտում է, ցեղասպանությունը թե՛ վերնագրում, թե՛ տեքստում […]

Մայրաքաղաքի հիմնական և միջնակարգ դպրոցներում մեկնարկել է քննական շրջանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում մեկնարկել են գիտելիքների ստուգումը՝ 4-րդ դասարանցիների համար, ինչպես նաև պետական, պետական ավարտական քննությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քննությունների օրերին անձամբ այցելում է դպրոցներ և տեղերում հետևում ընթացքին։ Այսօր մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներում անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից պետական ավարտական քննություն: Հանրակրթության վարչության […]

Առանց դատելու

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀԿ խոսնակն անդրադառնալով բարձրաստիճան սպաների ձերբակալություններին՝ ասաց՝ ցանկացած օրինախախտում պիտի դատապարտվի. Էական չէ, թե ով է օրինախախտը: ‹‹Ցանկացած քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակում: Մենք միշտ ասել ենք՝ ցանկացած պետական պաշտոնյա, ցանկացած քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակներում: Ես իմ վրա չեմ վերցնի դատախազի, դատավորի կամ փաստաբանի ֆունկցիա: […]

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց արդեն ավանդական համագործակցության, մասնավորապես, ամերիկյան փորձագետների աջակցության նշանակությունը ոստիկանության հետևողական բարեփոխման և ոստիկանական գործունեության արդիականացման համատեքստում: Ռիչարդ Միլսը ներկայացրեց դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի […]

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն։ Նման հայտարարություն է արել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, գրում է РИА Новости-ն։ Նա հայտարարել է, որ այս հարցը ՆԱՏՕ-ին չի վերաբերվում։ «Թուրքիան մեր դաշնակիցն է, Հայաստանը՝ գործընկերը»,- հայտարարել է նա։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Նախագահին, Կանցլերին և Բունդեսթագի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: ՀՀ Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված