08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԻՊ ահաբեկիչները սպառնում են պայթեցնել Եգիպտական բուրգերը /ֆոտո, վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում ասել են, որ պատրաստվում են պայթեցնել Եգիպտական բուրգերը, գրում է The Daily Mail-ը։ Տեսանյութում ներկայացնում են, թե ինչպես են պայթեցնելու հանրահայտ բուրգերը։

Առեղծվածային սպանություններ. սարսափ Էջմիածնում. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ի տեղեկություններով վեր­ջին մի քանի օրերին Արմավիրի մարզի էջ­միածին քաղաքում առեղծվածային սպանու­թյան եւ ինքնասպանության դեպքերը վախի մթնոլորտ են ստեղծել: Ինչպես արդեն տեղե­կացրել ենք հունիսի 5-ին սպանվել էր էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Անհայտ անձը էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ էր արձակել Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: […]

Տեղ չկա /վիդեո/

«Սամվել Բաբայանը շատ հայրենասեր տղա էր: Եթե անգամ պատերազմական հանգիստ փուլում որոշ բացթողումներ ունեցավ՝ չի նշանակում, որ նա դադարեց հայրենասեր լինել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Մարդը պարտքեր ու խնդիրներ ուներ ու դրա պատճառով Ռուսաստան էր գնացել, բայց չեմ կարծում, որ նա հայրենիքի հանդեպ […]

Ուղղակի սահմռկում ես. հեռախոսներով տեսագրել են սպանությունը. Հրապարակ

Գրեթե ամեն օր որեւէ սպանու­թյան մասին հաղորդագրություններ կարդացող լրագրողի ու ընթերցո­ղի համար գուցե 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանությունը մի հերթական միջադեպ է, որն այն­քանով է հիշարժան, որ սպանվածը հայտնի լեզվաբան Փառանձեմ ՄԵյթիխանյանի ամուսինն էր համեստ ու աշխատավոր մի մարդ, որին շր­ջապատում բոլորը հարգում էին, եւ որը կարող էր ապրել մինչեւ խոր ծե­րություն: Բայց երբ կարդում ես […]

Ձգե՞լ, թե՞ չձգել

«Վարչապետի հայտարարությունից հետո արդեն իսկ առաջին քայլը կատարվել է։ Մեքենաների կրճատման հետ կապված՝ քննարկումներ եղան նույնիսկ։ Այդ հայտարարությունից հետո բազմիցս առիթ է եղել ասել, որ եթե շատերը մտածում են՝ այդ ամենը շատ արագ զգալու են,  կներեք, բայց դա այդպես չէ։ Նույն այդ մոնոպոլիաների, գոտիները ձգելու ու մնացած խնդիրների հետ կապված՝ ժամանակ է պետք, որ կարողանանք […]

Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում նոր «գրոհի» են պատրաստվում. 168 Ժամ

Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու ամիս անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին նոր նրբերանգներ են ի հայտ գալիս: Քառօրյա պատերազմի ընթացքում տապալված ռուսական դիվանագիտությունը կարծես նոր թափ է առնում Գերմանիայի և Ադրբեջանի օգնությամբ: Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական համանախագահությունն ակտիվ հրապարակային աշխատանքի անցավ քառօրյա պատերազմի օրերին: Նախկինում բոլորովին աչքի չընկ­նող ռուս համանախագահ Իգոր Պոպովը […]

Արքայազն Ուիլիամի տան մոտ պայթյուն է որոտացել /ֆոտո, վիդեո/

Նախօրեին հզոր պայթյուն է որոտացել Լոնդոնում։ Պայթյունը տեղի է ունեցել արքայազն Ուիլիամի եւ Քեյթ Միդլթոնի տնից մի քանի մետր հեռավորության վրա։ Պայթյունը տեղի է ունեցել կայանված մեքենայում, որը ոստիկանները ոչնչացրել են։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։  

Ով կդառնա քավության նոխազ. Հրապարակ

Այն պահից սկսած, Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց գյուղնախարարությունում փոխնախարարների հավանական կրճատումների մասին, այդ գերատեսչությունում «գիր-ղուշ» են գցում` պարզելու, թե ով է լինելու կրճատվո­ղը: Նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես հայտնի է, 5 տեղակալ ունի`նա­խարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան, Գառնիկ Պետրոսյան, Ռոբերտ Մակարյան, Սամվել Գալստյան, Արմեն Հարությունյան: Ըստ մեր աղբյուրի, կա­ռավարությունում որոշել են կրճատել նրանց, որոնք «հին» […]

Հայտնի է Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության պատվիրատուն. Ժամանակ

2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ կողմից վևասազերծված զինված հան­ցախմբի պարագլուխ համար­վող Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասա­րյանը երեկ թերթին ասաց. «Քննչական խմբի ղեկա­վարը տեղեկացրեց հանրու­թյանը, որ թեպետ պատվեր էր իջեցվել կատարել որոշակի գործողություններ, բայց Արթուր Վարդանյանն այդ ծրագիրը չի իրականացրել»: Փաստա­բանի խոսքով` Վարդանյանը պատվերը չի իրականացրել ոչ այն պատճառով, որ խումբն ԱԱԾ կողմից ժամանակին վնասազերծվել է: «Նախաքն­նության […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորենիրականացրել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի