Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից […]