06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սարի թաղում «Տոյոտան» հետ հրելիս առաջ է շարժվել ու վրաերթի ենթարկել հրողին

Օգոստոսի 3-ին, ժամը 13-ին, Երեւանի Սարի-Թաղի 10-րդ շարքի, 16 տան դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, վարորդի կողմից հետ հրելու ժամանակ, ինքնաբերաբար առաջ է եկել եւ վրաերթի ենթարկել վերջինիս: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ին օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արեւելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում […]

Աշտարակում 4 երիտասարդ է դանակահարվել. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Աշտարակում քիչ առաջ դանակարություն է տեղի ունեցել:  Աշտարակի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 4 դանակահարված երիտասարդ տեղափոխվել են իրենց մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել է արյան հետքերով մեքենա: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Անլուրջ է

Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը,որի վառ դրսևորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերվել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին և հատկապես փորձել դրանք ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի դիրքորոշում նույնպես անլրջություն է: Պարբերաբար Ժիրինովսկու կողմից երևույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումներից, որոնց նպատակ է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ […]

Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ է նշանակել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Սամվել Համբարյանը: Այս մասին լուրը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: Նշենք , որ երեկ ոստիկանապետի հրամանով Բաղրամյանի պետի պաշտոնից ազատվել էր գնդապետ Մանվել Դավթյանը։  

ՀՀ ոստիկանության անունից վիրուս է տարածվում

Սամվել Մարտիրոսյանը իր տարեգրքում գրում է․ Հարգելի հայրենակիցներ։ Ցանցում հայտնվել է ու շատ արագ տարածվում է վիրուս, որը հայերեն է ու ներկայանում է ՀՀ Ոստիականության անունից։ Սենց բան որ տեսնեք, հանկարծ չվազեք վճարելու: Վիրուսը նստում է «Քրոմ»-ի մեջ։ Եթե չգիտեք էքոթենշնները մաքրելու ձևը. պարզապես ջնջեք «Քրոմ»-ը ու նորից տեղադրեք։ Ավելացում. նույնը կարող է գալ էլեկտրոնային […]

Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների կապակցությամբ

«Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանում կարող է դժգոհոթյան նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կապակցությամբ» այս  մասին այսօր լրագրողների հետ հանսդիպման ժամանակ նշեց  Հայաստանի սպառողների միության նախագահ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանի խոսքով՝ժողովրդի սոցիալական խնդիրներն ու թանկացումներն են հանգեցրել «Սասնա ծռեր» խմբի ապստամբությանը: «Եթե մեր իշխանությունները ուզում են բացառել նմանատիպ իրավիճակի կրկնությունը, ճիշտ կլինի ճկուն […]

Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է.Transfermarkt

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, համաձայն Transfermarkt-ի հաղորդման, աճել է 7 միլիոն եվրոյով: Օգոստոսի 1-ի դրությամբ հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 37 միլիոն եվրո: Նշենք, որ ապրիլի 13-ի թարմացմամբ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 30 միլիոն եվրո: Հավելենք՝ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 42 միլիոն եվրոյի […]

Դոլարն աննշան թանկացել է, իսկ եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 4-ին, կազմել է 476.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.78 դրամ (նվազել է 3.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.10 դրամ (նվազել է 2,02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (աճել է […]

Հրանտ Եպիսկոպոսյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի