24 Հուլիսի, Չորեքշաբթի, 2019

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Լեռնային Ղարաբաղի բացակայությունը նվազեցնում է բանակցային գործընթացի արդյունավետությունը. Զոհրապ Մնացականյան

4936804

Սա պրակտիկ հարց է: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին: «Եթե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և իշխանությունները զրկված են բանակցությունների սեփականությունից այն առումով, որ չեն տիրապետում, չեն մասնակցում, չունեն գործառույթ, դա նվազեցնում է բանակցային գործընթացի արդյունավետությունը։ Այդ առումով մեր մոտեցումը […]

Պաշտոնանկություն

1516865654-2129-1-3

ՀՀ վարչապետի որոշմամբ Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝   Հայկ Մալխասյանին ազատել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:    

Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը

726781

Ադրբեջանի ԱԳ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ կապված Հայաստանի ԱԳ նախարարի հետ կայանալիք հանդիպման հետ, ամբողջությամբ համապատասխանում է «3+2» ձևաչափով ընդունված համատեղ հայտարարությանը: Այսպես ադրբեջանական արտաքին քաղաքականության ներկայացուցիչը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը: Աբդուլաևայի խոսքերով, այդ հայտարարությունն աջակցում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը, և Հայաստանի իշխանությունները պետք […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

20205_Qocharyan9_M

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին: Վերաքննիչ դատարանը չի փոփոխել Առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի ինչպես նաև խուսափելու հիմքի բացակայությունը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, որով Առաջին ատյանի դատարանը […]

Ստեփանակերտը վերահաստատում է բանակցային առաջնահերթությունները

timthumb (1)

Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի […]

Դետալները գաղտնի են. Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը

Без названия (1)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը: «Ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա դրանք բխում են այն մոտեցումներից, որոնց մասին խոսվում է համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարություններում: Դրանք ենթադրում են կողմերի միջև պայմանավորվածություն, որի հիմքում կլինեն տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել […]

Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար

57484781_3160940433932131_7066116114190696448_n

Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Իսկ Մնացականյանի աշխատանքային այցը սկսվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդպիմամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր։  

Նիկոլ Փաշինյանը դիմել է Էմանուել Մակրոնին

3cc2aff7-8451-1000x708-100-scale

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո´պարոն Նախագահ, Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ […]

Նուրսուլթան Նազարբաևը նամակներ է հղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին

82.thumb

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը պարզաբանում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին ուղարկված Նուրսուլթան Նազարբաևի նամակի մասով: Նա մասնավորապես հայտնել է, որ շնորհակալական նամակներ Նազարբաևն ուղարկել է Հայաստանի բոլոր երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյաին և Սերժ Սարգսյանին: Նամակներն ուղարկվել են նախագահի պաշտոնում համատեղ աշխատանքի համար: Նազարբաևն իր գոհունակությունն է հայտնել միջպետական համագործակցության արդյունքների մասով: Նման բովանդակությամբ […]

Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

12729988

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշելով, որ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված