Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք», – ասաց նախարարը։ Մնացականյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն այսօր աշխատանքից ազատվել են ՝ ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը, Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները: Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց ազատվել են պաշտոններից՝ […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանգամանալից […]
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների կիրառումը։ Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։ «Ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերքը կիրառվել է Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է armeniasputnik-ը՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել` Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների և Մերձավոր Արևելքից կռվող ահաբեկիչների ահաբեկիչների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավվածության վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է, որ կապի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն […]
Ռուսաստանը բացառում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական լուծումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Մենք չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ դիրքորոշմանը։ Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները […]
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության […]