Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները հանդիպում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով։ Հանդիպման օրակարգում ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: