26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել․ Sky News Arabia

Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել։ Sky News Arabia-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Պենտագոնը, տեղեկացնում է Sputnik-ը։ «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարյուրավոր սիրիացի վարձկաններ են Ղարաբաղ մեկնել»,– գրում է պարբերականը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում` Եվրամիության արտահերթ գագաթաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ստույգ տեղեկությունների են տիրապետում, […]

ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը

Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:  

Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով․ Տոնոյան

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի […]

Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը եւ բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքըլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս բռնկված պատերազմական գործողությունների շուրջ: Այս մասին հայտնում է «Արմերիկայի ձայնը»։ «Վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնությունների սրումը չափազանց մտահոգիչ է: Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը եւ բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Ես […]

Որպեսզի Իսրայելը դադարեցնի ագրեսոր թշնամի Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը, Երուսաղեմի պատրիարքը՝ Իսրայելի նախագահին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Գերաշնորհ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ կոչ անելով գործադրել ջանքեր՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները։  «Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետեւանքով գրանցվել են հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ խաղաղ բնակչության եւ զինծառայողների շրջանում։ Պարոն նախագահ, ցավալի է տեղեկանալ իսրայելական մամուլից, որ ռազմական ինքնաթիռները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի կողմից, մատակարարում […]

«Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտությունը նոր վտանգավոր շրջադարձ արձանագրեց երեքշաբթի՝ Թուրքիայի կողմից հայկական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված: ՀՀ վարչապետը հարցազրույցի […]

«Մեր օրակարգում նման հարց չկա». Փաշինյանը հերքել է ԼՂ խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը

Վարչապետը հարցազրույց է տվել ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, […]

Արցախի միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման համար պայմաններ ստեղծելու գործում. ԱՀ ԱԳՆ

Այն պայմաններում, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ուղղորդմամբ, անտեսում է միջազգային հանրության կոչերը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և հետևողականորեն հրաժարվում է լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև բանակցությունների միջոցով մնացած բոլոր հարցերի լուծման համար պայմաններ ստեղծելու գործում: Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն […]

Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը: «Օրեր առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի