26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր օրակարգում նման հարց չկա». Փաշինյանը հերքել է ԼՂ խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը

Վարչապետը հարցազրույց է տվել ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին:

Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, «Коммерсантъ» պարբերականի հայաստանյան թղթակիցները:

Վարչապետը պատասխանել է ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային, ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը և Հայաստանի նկատմամբ սադրիչ գործողություններին, միջազգային հանրության և գործընկեր կառույցների հետ հաղորդակցությանը և այլ թեմաների:

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը:  ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: Նա ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:

«Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը: Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: Հայաստանը մշտապես կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ: Հայաստանը պատրաստ է Երևանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը չի դիտարկում միջազգային խաղաղապահ ուժերը արցախյան հակամարտության գոտի մտցնելու հնարավորությունը:Մեր օրակարգում նման հարց չկա», – ասել է Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի համապատասխան հարցին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ