26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բորբոքը ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում. ԱԱԾ

Այս տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։ «Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն: ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»,– նշվում է հաղորդագրությունում։ Կառույցը հայտնում է` կասկածելի բովանդակությամբ […]

Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ երկրները, ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Մենք համաձայնեցրել ենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Նախապատրաստվել են ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների, առաջարկությունների հիման վրա փաստաթղթեր»,- նշել է Զասը։ […]

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: յցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ: Միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է. «Ուրախ եմ, […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին. ԱԳՆ

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի […]

Այսօր Վաշինգտոնում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:  

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան, Իրանի նախագահ Ռայիսիի հրավերով ժամանել է Թեհրան, հաղորդում է IRNA գործակալությունը։ ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:  Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Իրանի նախագահը […]

Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր անհետ կորած հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է. «ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով: Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»:  

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախից ժամանած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես  հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ՝ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները: Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված