14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվան բացում է փակագծերը

Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները: Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը:

«Իհարկե, ուզում եմ դա հասկանալ։ Ոչ միայն լսել կամ կարդալ որպես հայտարարություն, այլ տեսնել, թե ինչպես է դա ընդհանրապես դրսևորվում գործնական հարթությունում։ Իմ կարծիքով` սա բացահայտ փորձ է՝ թաքցնելու իրական մտադրությունները։ Պարզ է, որ խոսքն արտաքին գործերում հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Իմ կարծիքով, դա արվում է շատ հստակ՝ Արևմուտքի թելադրանքից ելնելով»,-ասաց Զախարովան։
Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել այդ ամենը՝ կարծելով, որ կարելի է այդպես պահպանել և՛ օգնության նախկին մակարդակը, և՛ ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններ։
«Այդ ամենն այնքան տեսանելի և հասկանալի է, որ նման բառերի և ձևակերպումների հետևում դա թաքցնել հնարավոր չէ»,- ասաց Զախարովան:

Անդրադառնալով այն ձևակերպումներին, թե Հայաստանը պետք է այլընտրանք փնտրի՝ Ռուսաստանից պատասխան չստանալով իր խնդրանքներին և, իբր, ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը, Զախարովան նշեց՝ փորձ է արվում պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, գտնել մեղավորները սեփական սխալների համար։ Նրա խոսքով՝ խորհրդակցություններն անցկացվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ գծով։ Սակայն Երևանում որոշում են կայացրել երկրի տարածքում ԵՄ առաքելությունը տեղակայել։

Հայաստանն ի ցույց է դնում արտաքին քաղաքական կուրսը փոխելու իր մտադրությունը, ամփոփելով՝ ասել է Մարիա Զախարովան։ «Խոսքը արտաքին հարաբերություններում կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Հստակ է, որ դա արվում է Արևմուտքի առաջարկով կամ խորհրդով»,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այս հայտարարությունը հնչեցրել է ի պատասխան ՀՀ գործող իշխանությունների պնդման, թե Հայաստանը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական կուրսը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ