Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 
                        Հայաստան կատարած այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բորբոքը ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից:
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































