01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ երկրները, ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Մենք համաձայնեցրել ենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Նախապատրաստվել են ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների, առաջարկությունների հիման վրա փաստաթղթեր»,- նշել է Զասը։
Լարվածությունը, Զասի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգությունների մասին տեղեկատվություն Համատեղ արձագանքման կենտրոնը ստանում է գրեթե ամեն օր։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ