18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մայրաքաղաքում կշահագործվեն նոր ավտոբուսներ

Մայրաքաղաքի փողոցներում երթեւեկության բեռնաթափման նպատակով՝ Երեւան  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք տանել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց, 4,4 կմ երկարությամբ եւ 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների եւ Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարարական նախագծերի հետ կապված, որոնք նախատեսվում են իրականացնել ընթացիկ տարում: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը  երկուշաբթի կայացած աշխատանքային խորդակցությանը տեղեկացրել է, որ  շարունակվում […]

Ռուսաստանը կայունության կարիք ունի. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը զարգացման կայուն պայմանների կարիք ունի, որոնք ընդհանուր բան չունեն լճացման հետ: Նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը “Վալդայ” քննարկումների ակումբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Այն հարցին, թե որքան արագորեն է կատարվում մոդեռնիզացման գործընթացը Ռուսաստանում, Պուտինը պատասխանել է` բավարար: Ընդ որում ավելացրել է, որ երկրի զարգացման հարցում կարեւոր դեր ունի քաղաքացիների տրամադրությունը: Կառավարության […]

Կոռուպցիայի հոտ է գալիս. Էդվարդ Նալբանդյան

Այն փաստարկները, որոնք հնչում են թուրքական կողմից Ֆրանսիայի Սենատի օրակարգում գտնվող Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ, մեղմ ասած թույլ եւ սին են: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Արտգործնախարարը շեշտել է, որ այս գործընթացը որեւէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: “Նախ եւ առաջ, մեկը մյուսի հետ […]

Կարեն Շահնազարովը ՌԴ մշակույթի նախարարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն է

“Մոսֆիլմ”-ի գործադիր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը ՌԴ մշակույթի նախարարի պաշտոնում ամենահավանական թեկնածուներից է համարվում` Ալեքսանդր Ավդեեւի փոխարեն, որը հայտարարել է շուտով պաշտոնաթող լինելու մասին: Ինչպես հայտնել է “Интерфакс”-ը, այս թեկնածությունը բազմիցս քննարկումների առիթ է դարձել, սակայն Շահնազարովը լավ տնօրեն է “Մոսֆիլմ”-ի համար, եւ նրան փոխարինող գտնելը շատ դժվար կլինի: Մեկ այլ թեկնածու է համարվում Ռուսաստանի […]

Սպանել են հայ ուսանողին

Կրասնոյարսկում սպանվել է Սիբիրի ֆեդերալ համալսարանի հայ ուսանողը: Ըստ հետաքննության հիմնական վարկածի` մարդասպանը տղային շփոթել է խոշոր գործարարի հետ: Այս մասին այսօր հայտնել է “РИА Новости”-ն: 17-ամյա Հովհաննես Սահակյանը սովորում էր առաջին կուրսում եւ սպորտի վարպետի թեկանծու էր: Հունվարի 13-ին Սահակյանը հյուրընկալվել է գործարարի տանը, որի հետ նրա ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է: Երեկոյան տղային […]

Ուշադրություն. տեսախցիկները վերահսկում են ձեզ

ՀՀ  ոստիկանությունը իրազեկում է, որ  Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:   ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ տեսախցիկները տեղակայված են.  Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում: Արագաչափ սարքերը տեղակայված են. Իսակովի, […]

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում և թեմերում: Մայր Աթոռի միաբան Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը ծառայության է կոչվել Արմավիրի թեմում: Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով Սևանի Վազգենյան դպրանոցի տեսչի պարտականություններից, ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Տ. Նշան աբեղա Հմայակյանը, ազատվելով Սևանի […]

Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համաներում է հայտարարել այն բոլոր հանցագործությունների համար, որոնք տեղի են ունեցել 2011-ի մարտի 15-ից 2012-ի հունվարի 15-ը: Ինչպես հայտնել է “Associated Press’-ը, համաներումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր մասնակցել են խաղաղ բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ դասալիքներին եւ առանց թույլտվության զենք պահողներին: Հակակառավարական ցույցերի սկսվելու օրվանից սիրիական բանտերից ազատվել է գրեթե 4 […]

“Costa Concordia” նավի խորտակման մեջ մեղադրում են անձնակազմին /վիդեո/

Իտալական “Costa Concordia” նավի վթարից տուժած Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արդեն վերադարձել են հայրենիք, պատմել են, թե ինչ էր կատարվում  էվակուացիայի պահին: Ականատեսները շնորհակալական խոսքեր են ասել Ջիլիո կղզու բնակչության մասին եւ բողոքներ ուղղել անձնակազմի դեմ` նշելով, որ էվակուացիան շատ անկազմակերպ է տեղի ունեցել: Սիրողական տեսախցիկով նկարահանած կադրերում, որոնք արդեն հայտնվել են համացանցում երեւում է, որ […]

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան են գալիս

Այսօր` հունվարի 16-ին աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը: Նրանք,  բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, հանդիպելու են  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Մուկուչյանի հետ: Քաղաքական կուսակցությունների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի