26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ ՊՆ-ն կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ. ՀՀ ՊՆ

ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Մարտական գործողությունները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման […]

Վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն […]

‹‹Հակառակորդը բազմաթիվ կորուստներ ունի, կորցրել է մեծաքանակ զինտեխնիկա և ուղղաթիռ››

  ‹‹Իրավիճակը վերահսկելի է: Անհանգստանալու ու խուճապի մատնվելու հիմք չկա: Ճիշտ է՝ հակառակորդը կիրառել է տարբեր տիպի զինտեխնիկա և, դժբախտաբար, փոքր երեխա է զոհվել: Այդ հայ մանկան մահն իսկապես անդառնալի կորուստ է: Ողջ Արցախն ու հայությունը սգում է››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ  Բաբայանը: Նա շեշտեց, որ հակառակորդը ստացել է […]

«Սա ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի դեմ». Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի այս հանցագործ գործունեությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի և Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ: Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ներկայումս սահմանին տիրող իրավիճակին: «Սա ահաբեկչություն է և Ղարաբաղի ժողովրդի և բանակցային գործընթացի և Մինսկի խմբի յուրաքանչյուր երկրի՝ և Ռուսաստանի, և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի նկատմամբ: Ալիևի նման լկտի […]

Հակառակորդը երկու ելք ունի.Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը րոպեններ առաջ ֆեյսբուքում գրառել է. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական […]

12-ամյա մի երեխա սպանվել է, երկու երեխա էլ վիրավոր են. ԼՂՀ ՊԲ

Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն […]

Հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել, երկու կողմերից էլ զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է:

Հրատապ. Սահմանի լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից  2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում  հակառակորդը, կիրառելով  տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի […]

ԼՂՀ ՊՆ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ […]

Թեժ բախումներ սահմանին. ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի