27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Եւս 3 զոհ

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել, որով տեղեկացնում է զոհված զինծառայողների հուղարկավորության օրվա ու վայրի մասին։ «Շարքային Սլոյան Քյարամ Քալալի Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Աշտարակի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը 18:00 Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 12:00 Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Արտաշավանի սգո սրահ Կրտսեր սերժանտ Սարգսյան Վրեժ Վարդանի Ծնված 1989թ., ԶՈՒ-ում […]

Ադրբեջանական քարոզիչների հերթական հիմարությունը /ֆոտո/

Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայնմարտադաշտում, այլև քարոզչական ճակատում:Ադրբեջանի ՊՆ “մասնագետները” հավանաբար լսել են,որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ,սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանականգործողություններ իրականացնելու համար անհրաժեշտեն գոնե նվազագույն գիտելիքներ: Մարտադաշտումցավագին հարվածներ ստանալով՝ադրբեջանցիները ըստերևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչականհարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ նամակ,որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի […]

Մատաղիսը մերոնց ձեռքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին: Այս մասին ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ։

Տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին 750 դոլլարի դիմաց. Ժողովուրդ

«Ժողովուրդը» օրաթերթը այս տարվա հունվարի 30-ին գրել Էր, որ ՀՀ ԱԱԾ-ն 2015 թվականին կալանավորել է պահեստազորի մայոր Գարիկ Մարությանին, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել պետական գաղտնիք պարունակող տվյալներ։ «ժողովուրդ»-ը գրել էր նաեւ […]

Կրակոցներ Տավուշի ուղղությամբ. կիրառվել են տարբեր տրամաչափի զինատեսակներ

«Լարվածությունը Տավուշի հատվածում սպասելի էր: Տավուշում արդեն լսելի են կրակոցի ձայները, սակայն մենք պատրաստ ենք դիմագրավելու և ոչ մի բնակիչ իր տունը թողնելու միտք չունի: Դա արդեն մեկ անգամ ապացուցել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իջևան քաղաքի մեր թղթակիցը: Նշենք, որ այս առիթով Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «Անցած գիշեր և այսօր […]

Հավաքագրում են երիտասարդներին. Հրապարակ

Երեկ հանրապետության տարբեր մարզերից պարբերաբար լուրեր էինք ստանում, որ տեղի զինկոմիսարիատները հավաքագրում են զինծառայության տարիքի երիտասարդներին: Տարբեր շրջաններից հատկապես միջին տարիքի տղամարդկանց զանգել կանչել են զինկոմիսարիատներ եւ զգուշացրել, որ պատրաստ լինեն` ցանկացած պահի իրենց էլ կարող են ուղարկել առաջնագիծ: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ռուսական ֆլեշմոբ հայ ժողովրդի գլխին. Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված աննախադեպ լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հայաստանյան քաղաքական որոշ գործիչների հայտարարել, որ ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի եւ չէր լինի Հայաստան։ Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի եւ […]

Երևանը Ղարաբաղի միջադեպերի մասին տեղեկացրել է ԿԽՄԿ-ին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության գոտու դեպքերի մասին, որոնք Հայաստանում գնահատվում են որպես ադրբեջանական կողմի հանցագործություն, հայտնում է RIA Novosti-ն: Նշվում է, որ հումանիտար հարցերով կոորդինացման ՄԱԿ-ի վարչության հաշվետվությունում՝ հակամարտության սրման արդյունքում Լեռնային Ղարաբաղում զոհվել է 33, տուժել է ավելի քան 200 մարդ: «Հայկական կողմը փաստեր […]

Մարտակերտի ուղղությամբ բոլոր հենակետերը գրավել ենք. լուրեր Արցախից

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտնում է. «Ժողովուրդ ջան, հիշում եք երեկ գրել էի որ կորցված հենակետերի մասին դեռ կգրեմ: Ուրեմն Մարտակերտի ուղղության բոլոր հենակետերը , երեկ գիշեր, մերոնք հետ են գրավել: Հիմա այնտեղ պետք է աշխատեն սակրավորները: Հորադիզի ու Ջաբրաիլի մասին դեռ կգրեմ: Առաջ Աստված»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված