08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել ու հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրության փոփոխություններ չենարձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակիդադարեցման շուրջ ձեռքբերված բանավորպայմանավորվածության խախտումներ: Մասնավորապեսառաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ևհարավարևելյան (Հադրութ) ուղղություններովհակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) ևհաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ)արկակոծել է հայկական դիրքերը: Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոնհետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում […]

Հայկական կողմի զոհերի թիվը 92 է. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեղեկանք՝ մարտական գործողությունների հետեւանքով զոհվածների ընդհանուր թվի մասին։ Մարտական կորուստներ՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ` սպաներ՝ 15, պայմանագրային զինծառայողներ՝ 15, ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34, աշխարհազորայիններ՝ 11, պահեստազորայիններ՝ 2, Ընդամենը` 77 զոհ Անհայտ կորած […]

Անմիջապես դիրքեր կբարձրանա /վիդեո/

«Կռվել եմ ու էլի կռվելու եմ թուրքի դեմ: Եթե անհրաժեշտություն լինի նորից առաջնագիծ կբարձրանամ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց  պահեստազորի գնդապետ  Հրաչիկ Մեսրոպյանը: Մեսրոպյանը փաստեց, որ 1989-ին վտանգված էին նաև Տավուշի սահմանները.« Ես երևանաբնակ տավուշեցի եմ, բայց Աստված չանի սահմաններին վտանգ սպառնա՝ անմիջապես դիրքեր կբարձրանամ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Սեյրան Օհանյանի կինը գրառում է թողել ֆեյսբուքում

Պաշտպանության նախարարի տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը երեկ այցելել է Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ եւ տեսակցել Արցախում վիրավորված զինվորներին: Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքում գրառում է արել. Զինվո՛ր, ծնկում ու համբուրում եմ Քեզ իր գիրկն առած հայրենի հողը: Քո սխրանքն՝ անմա՛հ, Նվիրումդ ազնիվ է, Քո կորստյան ցավն՝ անդարմանելի… Նաեւ հետեւյալ հաղորդագրությունն է տարածվել` կից լուսանկարներով. Ապրիլի 12-ին «Զինվորական բժիշկների […]

Հանել` որքան շուտ, այնքան լավ

Մեզ հիմա օդի նման բացարձակապես նոր որակի, նոր մտածելակերպի՝ ազնիվ, կիրթ, սկզբունքային, անշահախնդիր, նվիրյալ պետական պաշտոնյաներ են պետք, հատկապես իրավապահ և պաշտպանության բնագավառում: Ստեղծված լարված իրավիճակում մեզ պետք են նոր ոճի ռազմական գործիչներ, հրամանատարներ, սպաներ՝ նոր մտքերի տեր, նախաձեռնող, առաջավորը, արդիականը արագ կիրառող, բանակը կոռումպացված, շփացած, ինքնագոհ ու լճացած, համազգեստը միայն հարստանալու համար հագած, իրենց […]

«Հայազն» ջոկատը Արցախում կմնա /վիդեո/

«Բանակը Հայաստանի ամենավստահելի կառույցն է և համախմբումը բանակի կողքին կանխատեսելի էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, ով ապրիլի 2-ից  գտնվում ԼՂՀ-ում: Մկրտչյանի խոսքով՝ «Հայազն» ջոկատի տղաները հերթափոխով լինում են դիրքերում, ինչպես նաև պարենամթերքի տեղափոխման և այլ հրատապ խնդիրների կարգավորմանը աջակցում: Արմեն Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենք կմնան Արցախում մինչև խնդրի հստակ […]

Ուրախ լուր անհետ կորածներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը: 2016 թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ, ըստ Կազմակերպություն դիմած հարազատներից, սոցիալական կայքերից, լրատվական միջոցներից եւ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության, մահացել է 86 անձ, և ճշտված են բոլորի անուն-ազգանունները։ Շարունակվում և շարունակվելու են  նրանց […]

Կանխեք սա

Ո՞վ կարող է ասել, թե ինչու՞ են մայրաքաղաքի մի շարք դպրոցներում մեր փառապանծ տնօրենները, բանակին օգնելու համար, ծնողներին տալիս ցանկ, որտեղ ներառված են հետևյալ ապրանքները, օրինակ՝ հեռադիտակ, բանակային սպասք, քնապարկ… մեր բանակը իրոք չունի՞ էս ամենը: Եթե ունի և դպրոցները պղտոր ջրում ձուկ են բռնում շատ ավելի վատ: Իսկ եթե չկա այս խնդիրը, ապա կանխեք […]

2000 հոգով են հարձակվել մի վաշտի վրա. պատմում են զինվորները

Տեսանյութում սահմանում գտնվող հայ զինծառայողները պատմում են, թե ինչ է կատարվել սահմանից այն կող: ԵԿՄ անդամներից մեկի խոսքով՝ ադրբեջանական կողմում աշխատանքներ իրականացնողներից մեկը խոսել է մաքուր ուկրաիներեն: Զինվորները պատմում են, որ հակառակորդը մի վաշտի վրա հարձակվել է 2000 հոգով, որոնց իրենք կարողացել են հետ մղել: Տեսանյութը՝ Երկրապահ Կամավորականի յութուբյան էջից

Զոհվել է հերոսի մահով

Նորայր Միքայելի Հաջիյան ՀՀ “Երկրապահ” կամավորականների միության անդամ Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։ Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992թ. դեկտեմբերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի