08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ուշ երեկոյան այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ /ֆոտո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն երեկ ուշ երեկոյան այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ: Նախարարը հոսպիտալի պետի և բժիշկների հետ այցելել է վիրավոր զինծառայողներին, հատուկ ուշադրություն դարձրել ծանր […]

Հերոսներին պարգևատրել են ավտոմեքենաներով /ֆոտո/

Ռուսաստանաբնակ բարերարներ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին են նվիրաբերվել մարդատար և շտապօգնության «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ընդհանուր առմամբ 17 ավտոմեքենաներ, որոնց բանալիները այսօր ՊԲ ներկայցուցչին են հանձնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Բարերարների կողմից «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ՝ Մարատ Պետրոսյանը, Նարեկ Մալխասյանը և Գևորգ Մանուկյանը, ովքեր օրերս հակառակորդի նախահարձակ գործողությունների […]

Հրեա առաջադեմ մտավորականը դատապարտում է Իսրայելի մահացու զենքի վաճառքը Ադրբեջանին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր: Հայաստանի կառավարությունը և աշխարհասփյուռ հայությունը մեղադրեցին թե Իսրայելին, թե Ռուսաստանին, որոնք պատասխանատվություն են կրում վերջին ադրբեջանական հարձակումից զոհված անմեղ հայերի […]

Ապատեղեկատվություններ մի տարածեք. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է դաշտում անհայտ կորածների մասին ապատեղեկատվությունները եւ գրառում կատարել Ֆեյսբուկյան իր հարթակում. «Հարգելի լրագրողներ տարբեր ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորածների մասին: Նման բան չկա, որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապնվել այս օրերին բջջային հեռախոսներով: Նման լուրեր մի տարածեք և կանխեք դրանց տարածումը»:

ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին

Ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: Այս մասին հայտնել է ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի […]

Անհետ կորածներ դեռ կան. Ժամանակ

ՀՔԱ Վւսնաձորի գրասե­նյակը տվյալներ է հավաքում ապրիլի 2-ից սկսված պատե­րազմական գործողություննե­րի ժամանակ անհետ կորած համարվող հայ զինվորների մասին: Ադրբեջանի հետ դի­ակների փոխանակման արդյունքում նախկինում անհետ կորած համարվող 18 զինվոր­ների դիակներ բերվել են Հայաստան, սակայն ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրե­րի համակարգող Արմինե Սա-ղիկյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ առկա են Եղնիկների զորամասում ու Ջաբրայիլում ծառայող եւս 10 զինվորների տվյալներ, […]

Զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդըշարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերիցխախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցմանմասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելովինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլնռնականետերից: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ: Հակառակորդի խախտումների […]

«Մտքեր` պատերազմի տասներորդ օրը»

«1. Ռուսաստան. ԳՈՒՑԵ անհրաժեշտ է դադարել դատապարտել Ռուսաստանին` Ադրբեջանին զենք վաճառելու և երկակի խաղ տանելու համար (քանի որ Ռուսաստանը պարզապես թքած ունի մեր մեղադրանքների վրա), հակառակը, այնպես անել, որ մյուս ազգերը դատապարտեն և սկսենք ՔՆՆԱՐԿԵԼ: Սկսենք քննարկել, թե ինչպես կարելի է ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպենք նրանց լսել մեզ և մեր պահանջներին աչալուրջ լինել: 2. ԱՄՆ. ԳՈՒՑԵ, […]

Պարոն Օհանյան, դիմում եմ Ձեզ. օրենքն արդյոք չի՞ արգելում ընտանիքի միակ զավակին տանել առաջին գիծ

Երեկ այցելել եմ Էրեբունի հիվանդանոց, որտեղ 7 վիրավոր զինվոր է բուժվում: Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Թեև բժիշկները չափազանց հոգատար են ու ոչինչ չեն խնայում զինվորների բուժման համար, սակայն արհավիրքի միջով անցած ու մազով մահվանից փրկված այս հերոսների ծնողներն ու բարեկամները օրերով անմխիթար կուչ են գալիս հիվանդանոցի միջանցքներում` սպասելով լավ լուրի: Նրանք կարոտ են […]

Հայկական կողմի զոհերը մինչ այս պահը

Արցախում 79 զոհվածների անունները (ապրիլի 1-10): ‪Փառք հայոց հերոս զինվորին: 1 Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի, 1996թ., Երևան 2 Աբգարյան Տիգրան Արամի, 1996թ., Գյումրի 3 Աբրահամյան Արամ Արայիկի, 1996թ., Արմավիրի մարզ, Արտիմետ 4 Աբրահամյան Հարություն Հովհաննեսի, 1985թ., Գեղարքունիքի մարզ, Աեգունի 5 Աբրահամյան Ռոբերտ Աբրահամի, 1993թ., Արարատի մարզ, Տափերական 6 Ալեքսանյան Բագրատ Արթուրի, 1995թ., Երևան 7 Ալեքսանյան Էդուարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի