28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել ու հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրության փոփոխություններ չենարձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակիդադարեցման շուրջ ձեռքբերված բանավորպայմանավորվածության խախտումներ: Մասնավորապեսառաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ևհարավարևելյան (Հադրութ) ուղղություններովհակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) ևհաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ)արկակոծել է հայկական դիրքերը: Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոնհետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդիհատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկվածգործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետշպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ