08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Դոկտոր Խաչատրյանին չեմ ճանաչում»

Գիտությունների ազգային  ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո նշեց, որ ռազմադաշտում մեր գիտական մշակումները կիրառվում են եւ որ տեղին չեն այն մեղադրանքները, թե  մեր բանակը չի օգտագործում գիտական ներուժը: Հարցին, թե գիտությունների դոկոտր Սուրիկ Խաչատրյանը դա՞ է կիրառում առաջնագծոմ, նա պատասխանեց. «Դոկտոր Խաչատրյանին ես չեմ ճանաչում»:

Գիտական ներուժը օգտագործվում է ռազմական ոլորտում. ԳԱԱ նախագահ/վիդեո/

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այսօր՝ ապրիլի 15-ին Կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ: Մարտիրոսյանը նշեց,  որ  այնպես չէ, որ հայ զինվորները կռվում են 80-ականների զենքով և գիտական ներուժը չի օգտագործվում ռազմական ոլորտում: «Տարբեր կազմակերպություններ, որոնք կարող են մշակումներ ունենալ, որոնք կարող են կիրառվել պաշտպանական խնդիրներում, ամեն տարի այդպիսի ծրագիր կա, որը հաստատվում է […]

Լեւոն Դոխոլյանի գրառման հետ կապված

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի կողմից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արված՝ «Հարգելի ընկերներ Այն մարդիկ, որոնք մեծ քանակությամբ օգնություն են ուղարկում մեր սահմանապահներին, ցանկալի կլինի որ Ձեր մեքենաներով տեղափոխեք և հանձնեք մեր զինվորներին։ Այլապես` 1.Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում […]

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը

  ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստից հետո` լրագրողների հետ հանդիպմանն  ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը. «Իմ գործընկերներին ես տեղեկացրել եմ ապրիլի սկզբից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին: Հայկական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: […]

Ես ու բանակը ոչինչ չենք արել, որ մարդիկ մեզ չվստահեն

ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Հարգելի գործընկերներ` Արկադի Գրիգորյան, Արկադի Տոնոյան, Սուրեն Սարումյան, Սուրեն Մարտիկյան, Արթուր Ումրշատյան, Արթուր Զաքարով և այլ ընկերներ, մեր հայրենակիցներից շատերն իրականում սրտացավությունից են հարցեր բարձրացնում, որոնք ցանցում տարածվում են դառնալով մեղադրանքներ և այլն: Դրանք անտեղյակությունից են իհարկե, սակայն առանց նեղանալու խնդրում եմ բացատրեք […]

Հայաստանում բանակի և եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2015» հետազոտության արդյունքները վկայում են , որ Հայաստանում Հայոց բանակի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է հասարակական այլ ինստիտուտների համեմատությամբ: ՀՌԿԿ-Հայաստան ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը, ներկայացնելով տվյալները, նշեց, որ հարցվողների 95 տոկոսը եղել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, հետևաբար «Դավանած կրոնի հաստատության» հանդեպ վստահության ցուցանիշը կարելի […]

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին և ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել այսօր կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու […]

Մեզ նոր ավարայրեր պետք չեն. մեզ կոնկրետ հաղթանակ է պետք

ԼՂՀ Նախագահից, վարչապետից, ԱԺ պատգամավորներից հետաքրքիր պատմություններ լսեցինք ռազմաճակատի այն հատվածներից, ուր առայժմ չենք հասցրել լինել։ Շատ տպավորիչ էր Չաղլիկի (իմ որակումն է) պատմությունը։ Զինվորն այնքան չաղ է լինում, որ չի կարողանում մտնել տանկի մեջ։ Իրանը դուրս է մնում տանկից։ Եվ այդպես գնում են մարտի։ Մինչ հակառակորդը կհասկանար, որ եկողը սատանա չէ, սովորական զինվոր է, […]

Անցյալ դարասկզբի ինքնապաշտպանական մարտերի մասին ցուցադրությունը փոխանցվել է ռազմական ինստիտուտին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հանգրվանած «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ցուցադրությունն ապրիլի 13-ին փոխանցվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին։ Հայոց ցեղասպանության օրերին գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն։ Ծանրագույն իրավիճակում, անհուսալի և թուրքական պետական մեքենայի ոչնչացման գործընթացի պայմաններում հայ մարդն անզեն, ձեռքի տակ եղած միջոցներով կազմակերպել է ինքնապաշտպանություն։ Հայոց ցեղասպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի