06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում բանակի և եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2015» հետազոտության արդյունքները վկայում են , որ Հայաստանում Հայոց բանակի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վստահությունն ամենաբարձրն է հասարակական այլ ինստիտուտների համեմատությամբ:

ՀՌԿԿ-Հայաստան ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը, ներկայացնելով տվյալները, նշեց, որ հարցվողների 95 տոկոսը եղել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, հետևաբար «Դավանած կրոնի հաստատության» հանդեպ վստահության ցուցանիշը կարելի է վերագրել Առաքելական եկեղեցուն: «Կարևոր է նշել, որ «լիովին վստահում եմ» պատասխանը ամենաբարձրն է բանակի դեպքում: Այսպես է պատասխանել հարցվողների 49 տոկոսը»,-ասաց Նաիրա Վարդանյանը:

Բանակին ավելի շուտ վստահում է 27 տոկոսը, 10-ը չեզոք է, չվստահողները ողջ հարցվողների 12 տոկոսն են կազմել:

Նաիրա Վարդանյանի խոսքով` 2015-ին բանակին վստահողների թվաքանակը բարձրացել է`ի համեմատ 2011-2013-ի հետազոտությունների տվյալների, մինչդեռ 2010-ին կրկին բարձր է եղել այդ կառույցի հանդեպ վստահության ցուցանիշը: ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Հեղինե Մինասյանը տեղեկացրեց, որ «Կովկասյան բարոմետր» հանրային կարծիքի հետազոտությունն անցկացվում է 2004 թվականից և տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների մասին: 2015 թվականի հետազոտությունն անցկացվել է միայն Հայաստանում և Վրաստանում` պատահականորեն ընտրված 4200 տնային տնտեսություններում:

Հարցվածների թվում են ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքների ներկայացուցիչներ՝ միջնակարգ և բարձրագույն կրթությամբ: 2015 թվականին, սակայն, Ադրբեջանի իրենց գործընկերները չեն կարողացել իրականացնել հետազոտությունը: Այս առնչությամբ ՀՀ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը նշեց, որ դա էլ հետաքրքիր ցուցիչ է, թե Ադրբեջանում ինչքանով են թափանցիկ ու որքանով են ցանկանում լսել իրենց հասարակության կարծիքը:

«Այս ֆոնի վրա, շնորհիվ կենտրոնի աշխատանքի, դրական առումով մենք տարբերվում ենք մեր հարևան երկրից»,-ասել է Արթուր Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ