Ես ու բանակը ոչինչ չենք արել, որ մարդիկ մեզ չվստահեն
ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է.
«Հարգելի գործընկերներ` Արկադի Գրիգորյան, Արկադի Տոնոյան, Սուրեն Սարումյան, Սուրեն Մարտիկյան, Արթուր Ումրշատյան, Արթուր Զաքարով և այլ ընկերներ, մեր հայրենակիցներից շատերն իրականում սրտացավությունից են հարցեր բարձրացնում, որոնք ցանցում տարածվում են դառնալով մեղադրանքներ և այլն: Դրանք անտեղյակությունից են իհարկե, սակայն առանց նեղանալու խնդրում եմ բացատրեք մարդկանց, թող իմանան.
1. Թե ինչու անգամ իմանալով հակառակորդի հարձակման մասին, առաջին խրամատում չի կարելի միանգամից 50 հոգի նստեցնե:
2. Թե ինչու մեկ զինվորին հաշվարկով 10 պահեստատուփից ավելի փամփուշտ և 6 նռնակից ավելի չի կարող լինել:
3. Թե ինչու դժվար է ակտիվ հրետակոծության դեպքում արագ օգնության հասնել:
4. Թե ինչու տոչկայով, իսկանդերով և այլն չի կարելի հակառակորդի գումարտակին կամ գնդին հարվածել և այլն:
Քննադատությունները նորմալ են, բայց այս հարթակներում օգնեք մարդիկ լուսավորվեն, որ այս ամենը չվերածվի անիմաստ մեղադրանքների ու անվստահության: Ես ու բանակը ոչինչ չենք արել, որ մարդիկ մեզ չվստահեն»: